Հոկտեմբերի 7-ին` երեկոյան, Գեղարքունիքի մարզի Շորժա-Վարդենիս հատվածում գծից դուրս են եկել բեռնատար գնացքի 10 վագոններ, որոնք հումք էին տեղափոխում: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
ՙԳիշերը դեպքի վայրում աշխատել էին ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ ղեկավար կազմի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Վիկտեր Ռեբեցի ղեկավարությամբ, ինչպես նաև կատարվում էին միջադեպի հետևանքների վերացման աշատանքներ: Այժմ աշխատանքները շարունակվում են: Վագոնների գծից դուրս գալու պատճառները պարզում է հատուկ հանձնաժողովը, որի եզրակացությունների մասին կհաղորդվի լրացուցիչ՚,-ասվում է ընկերության հաղորդագրությունում:
ՙՀԿԵ՚ ՓԲԸ-ն հանդիսանում է ՙՌուսական երկաթուղիներ՚ ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: