Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՓՄԲ ներկայացուցիչ. Հովիկ Աբրահամյանը պատրաստ է լուծել ՙՇրջանառության հարկի մասին՚ օրենքի հետ կապված խնդիրը

$
0
0

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատրաստ է աջակցել փոքր ու միջին բիզնեսին և լուծել ՙՇրջանառության հարկի մասին՚ օրենքում փոփոխությունների հետ կապված խնդիրը: Այդ մասին վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՙՓոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության՚ նախագահ Ստեփան Ասլանյանը: 

Նա նշել է, որ պետք է հանդիպի ֆինանսների նախարարի հետ և հետո նորից քննարկել հարցը վարչապետի հետ: ՙՀաշվի առնելով Աբրահամյանի տրամադրվածությունը`կարծում եմ, որ հարցը կլուծվի հօգուտ ՓՄԲ-ի՚,- ընդգծել է Ասլանյանը: 

Վաղ առավոտից փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ` պահանջելով չեղյալ հայտարարել ՙՇրջանառության հարկի մասին՚ օրենքում փոփոխությունները: Նրանք նաև պահանջել են վարչապետից ցած իջնել և վերջնական պատասխան տալ հարցին, սակայն փոխարենը 3 մարդուց բաղկացած պատվիրակությունը բարձրացել է Աբրահամյանի կաբինետ և քննարկել այդ հարցը:   Հիշեցնենք,ո ր 2014 թվականի հոկտեմբերի 1-ից նախատեսվում է 3.5%-ից մինչև 1% նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը առևտրի ոլորտի տնտեսվարող սուբյեկտների համար: Բացի այդ, ներդրվում է ընտանեկան բիզնեսի կարգավիճակը: Այլ խոսքով, տարեկան մինչև 12 մլն.դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները կգրանցվեն ընտանեկան բիզնեսի կարգավիճակով, ազատվելով հարկեր վճարելուց: 2015 թվականի հունվարի 1-ից ՓՄՁ նկատմամբ կիրառվեն պատասխանատվության հետևյալ միջոցները: Սկզբում սուբյեկտը կնախազգուշացվի, իսկ կրկնության դեպքում կտուգանվի 20 հազար դրամով: Երրորդ անգամ տուգանքը կկազմի տարեսկզբից հաշվարկված շրջանառության 5%-ը, իսկ չորրորդ խախտման դեպքում սուբյեկտը կհայտնվի ԱԱՀ գործողության դաշտում: 2016 թվականի հունվարի 1-ից ՓՄՁ այն սուբյեկտը, որը չի ունենա փաստաթղթերի շրջանառություն, տուգանք կվճարի ավելի բարձր` 5% դրույքաչափով, իսկ կրկնվելու դեպքում կհայտնվի ԱԱՀ դաշտում: Դրա հետ մեկտեց, կներդրվի «բարեխիղճ հարկատուե համակարգը, որով ենթադրվում է, որ ՓՄՁ-ն ինքնուրույն տեղափոխվում է «սպիտակ դաշտե և հարկային մարմնին է ներկայացնում համապատասխան փաստաթղթերը: Կհստակեցվեն նաև վարչական իրավախախտումների պատասխանատվության նորմերը, ինչպես նաև կխստացվեն վարչական իրավախախտումների նկատմամբ վերահսկողության մեխանիզմները:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles