Ռուսական առաջին հեռուստաալիքը և ՙՌոսսիա՚ հեռուստաալիքը լվանում են հայ հեռուստադիտողի 90%-ի ուղեղները, այսօր ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի կազմակերպած քննարկումների ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել ՙԺառանգություն՚ խորհրդարանական խմբակցությունից պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
ՙԱյդ հեռուստաալիքներից մեր հայրենակիցները ցնցող բաներ են իմացել: Օրինակ`այն, որ Ուկրաինայում, պարզվում է, բոլորը ֆաշիստներ ու ազգայնականներ են, իսկ նրանց դիմակայում են ազնիվ ՙաշխարհազորականները՚: Նույն կերպ մեր ժողովրդին մատուցվում է Եվրասիական միությանն անդամակցման և Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հեռանկարը: Այդ պատճառով այդ ինտեգրացիոն միավորումների նկատմամբ մեր հայրենակիցների վերաբերմունքից պետք չէ զարմանալ՚,- նշել է նա:
Քաղաքական գործիչը վստահ է, որ հայ հասարակության ինտեգրացիոն հակումների հարցում հստակություն մտցնել կօգնի միայն հանրաքվեն: Արզումանյանն ընդգծել է, որ այդ դեպքում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացրած որոշման հակառակորդները և կողմնակիցները հայ հասարակությանը վերջինիս մասին իրազեկելու հավասար հնարավորություններ կստանան:
ՙ90-ական թթ. սկզբին, ընդունելով և ճանաչելով Ռուսաստանին որպես ռազմավարական գործընկեր, Հայաստանը դա արեց ելցինյան`ժողովրդավարության զարգացման ճանապարհով ընթացող, ՆԱՏՕ-ի, ԵՄ- ի, Եվրախորհրդի հետ համագործակցող, այլ ոչ թե ներկայիս պուտինյան Ռուսաստանի նկատմամբ՚,- ընդգծել է քաղաքական գործիչը: