Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Արմեն Մարտիրոսյան. Ոչ իշխանական եռյակի հանրահավաքի արդյունքները կախված են հասարակության ակտիվությունից

$
0
0

Ոչ իշխանական եռյակի հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքի արդյունքները կախված են հայ հասարակության ակտիվությունից: Այդ մասին սեպտեմբերի 18-ին մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

 

«Եթե հասարակությունն անհրաժեշտ ակտիվություն դրսևորի, ապա արդեն հոկտեմբերի 10-ից կսկսվի արմատական իշխանափոխության գործընթաց», - նշել է քաղաքական գործիչը, հավելելով, թե պարտադիր չէ, որպեսզի իշխանափոխությունը տեղի ունենա մեկ օրում:

 

Մարտիրոսյանը համոզմունք է հայտնել, որ եռյակը հանրահավաքի կգնա մի քանի սցենարով: «Գործընթացները կախված կլինեն հասարակությունից, քաղաքական ուժերը կգնան այն ուղղությամբ, որը կընտրեն հավաքվածները», - ընդգծել է նա: Քաղաքական գործիչը նաև հավաստիացրել է, որ «ժողովրդի իշխանություն» չի նշանակում պատասխանատվությունը կուսակցությունների ուսերից հանրահավաքի մասնակիցների վրա  գցել: «Մենք, պարզապես, կհետևենք ժողովրդի ձայնին: Փորձը ցույց է տվել, որ հասարակության համախմբումը միշտ հանգեցրել է փոփոխությունների, հետևաբար անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացիները գիտակցաբար մոտենան և ներկա լինեն հանրահավաքին», - հայտարարել է նա:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին կայանալիք ոչ իշխանական խորհրդարանական խմբակցությունների համատեղ հանրահավաքօ օրակարգի հիմնական հարցերը սահմանադրական բարեփոխումներն են և կուսակցությունների կողմից իշխանություններին ներկայացված 12 կետերը: Սեպտեմբերի 17-ին ՀՅԴ-ն հրաժարվեց մասնակցել ոչ իշխանական խմբակցությունների խորհրդարանական «քառյակի» հանրահավաքին` սահամանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցում տարաձայնությունների առնչությամբ. ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» դեմ են իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին, մինչդեռ ՀՅԴ-ն անհրաժեշտ է համարել մասնակցել բարեփոխումների շուրջ քննարկումներին և ներկայացնել սեփական առաջարկությունները:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles