Սեպտեմբերի 16-ին Մոսկվայում կայացել է ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստը, որի շրջանակներում քննարկվել են Ընկերության գործունեությանը վերաբերվող մի շարք հարցեր:
Խորհրդի անդամները քննարկել են Ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի կողմից ներկայացված ՀԿԵ-ի 2014 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունը, բարեգործական ծախսերի նախահաշիվը, Տնօրենների խորհրդի աշխատանքային պլանը 2014-2015 թթ. համար: ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ Տնօրենների խորհուրդը գլխավորում է ՙՌուսական երկաթուղիներ՚ ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը: Կառույցի կազմում ընդգրկված են ՌԵ-ի ղեկավարները՝ ավագ փոխնախագահներ Վադիմ Միխայլովը, Վալենտին Գապանովիչը, Վալերի Ռեշետնիկովը, իրավաբանական դեպարտամենտի պետ Վադիմ Բինկովը, միջազգային համագործակցության դեպարտամենտի պետ Սերգեյ Ստոլյարովը, էկոնոմիկայի դեպարտամենտի պետ Իրինա Կոստենեցը, ՌԵ նախագահի խորհրդական Վալերի Վերեմեեվը: Դա ընդգծում է այն կարևորությունը, որը ՌԵ-ն տալիս է հայաստանյան դուստր-ձեռնարկության գործունեությանը: Խորհրդի կազմում են նաև ՙՀԿԵ՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը և Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ, տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը:
2014 թվականի հունիսին Երևանում կայացել էր ՙՀԿԵ՚ ՓԲԸ բաժնետերերի խորհրդի նիստը, որի շրջանակներում շահագործման էին հանձնվել երկու խոշոր արտադրական համալիրներ՝ Սանահինի մեխանիզացված ուղեմասը և արդիականացված Ուսուցման ճանապարհային կենտրոնը: Այցի ժամանակ բաժնետերերի խորհրդի անդամները ՌԵ նախագահի գլխավորությամբ այցելեցին երկաթուղային համակարգի մի շարք օբյեկտներ: Նաև կայացել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Յակունինի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկեցին երկաթուղային տրանսպորտի զարգացման հեռանկարները:
ՙՀԿԵ՚ ՓԲԸ-ն հանդիսանում է ՙՌուսական երկաթուղիներ՚ ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: