Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Երևանում մեկնարկել է Հնդկական կինոյի շաբաթը

$
0
0

Նախօրեին Երևանում մեկնարկել է Հնդկական կինոյի շաբաթը, որը նվիրված է հնդկական անուրջների ֆաբրիկայի` Բոլիվուդի 100-ամյակին:

 

Հանդիսատեսի դատին կներկայացվի, ընդհանուր առմամբ, 4 ֆիլմ: Շաբաթը բացել է ռեժիսոր Յաշ Չորպայի «Վիր և Զարա» ֆիլմը: Շաբաթվա շրջանակում կցուցադրվի ռեժիսորի ևս մեկ ֆիլմ` «Քանի դեռ ես ողջ եմ», ինչպես նաև Իմթիյազ Ալիի «Ռոք-աստղը», որի գլխավոր դերակատարը Ռաջ Կապուի թոռն է` Ռանբիր Կապուրը: Շաբաթը կեզրափակի «Կյանքը չի կարող ձանձրալի լինել» ֆիլմը (ռեժիսոր Զոյա Ախթար):

 

Կինոարտադրության մասշտաբներով Հնդկաստանը առաջատար տեղերից մեկն է զբաղեցնում աշխարհում: Փորձագետների հաշվարկների համաձայն, ամեն տարի Հնդկաստանում նկարահանվում է ավելի քան հազար ֆիլմ: Ընդունված է հնդկական կինոյի «Ոսկե դար» համարել 1940-196-ական թվականները: Հենց այդ շրջանում է նկարահանվել Ռաջ Կապուրի «Թափառաշրջիկը»:

 

Հնդկաստանի Մումբաի (նախկինում` Բոմբեյ) քաղաքի կինոարտադրությունն անվանում են Բոլիվուդ` Հոլիվուդի օրինակով: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles