Կառավարող ՀՀԿ պատգամավորները խորհրդարանում դռնփակ հանդիպում են անցկացնում, հաղորդում է «Գալա» հեռուստաալիքը: Աղբյուրի տեղեկությունների համաձայն, հանրապետականները քննարկում են բյուջետային հարցեր, ներկա են նաև գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը և Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու լրագրողներին թույլ չեն տալիս ներկա գտնվել նիստին, բյուջետային հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը հայտարարել է, թե «այդպիսին է ձևաչափը»: Նա ընդսմին ցանկություն է հայտնել պատասխանելու հարցերին, ասելով միայն, թե քննարկվում են «տարբեր հարցեր»: