Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատարը մտադիր չէ հրաժարական տալ

$
0
0

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը մտադիր չէ հրաժարական տալ: Այդ մասին նա հայտարարել է ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում`մեկնաբանելով իր հրաժարականի վերաբերյալ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը`կապված սոցիալական ցանցերից մեկով ինտիմ զրույցի հրապարակումից հետո բարձրացված աղմուկի հետ, որի մասնակիցներից մեկն, իբր, Թոքմաջյանն է եղել:

Նա նաև հայտնել է, որ իր նախաձեռնությամբ այդ գործով զբաղվում են իրավապահները: ՙՀենց որ ինչ-որ բան հայտնի դառնա, կհայտնեմ ձեզ՚,- նշել է Թոքմաջյանը:

Նշենք, որ նախօրեին հրապարակվել էր Հովհաննես Թոքմաջյանի և ոմն Ռուզան Հայրապետյանի իբր  Facebook-յան ինտիմ զրույցից հատվածներ: Սակայն, Թոքմաջյանը հայտարարել է, որ FB իր էջը կոտրել են և տեղադրել այդ խոսակցությունը: Այս առնչությամբ Թոքմաջյանն արդեն դիմել է իրավապահ մարմիններին:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles