Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայաստանի նախագահը հանրապետականներին կոչ է արել ակտիվացնել իրենց միջազգային կապերը և դրանք օգտագործել հակառակորդի դեմ պայքարի համար

$
0
0

Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը այսօր ՀՀԿ խորհրդի նիստում իր կուսակիցներին կոչ է արել ակտիվացնել իրենց միջազգային կապերը և դրանք օգտագործել հակառակորդի դեմ պայքարի համար:

 

Ընդգծելով պաշտոնական մակարդակի շփումների ու աշխատանքի կարևորությունը` նա անհրաժեշտ է համարել ցանկացած ոչ պաշտոնական շփում, կապեր և հարաբերություններ` ճշմարտությունը միջազգային հանրությանը հասցնելու համար: Նախագահի ասելով, հակառակորդի հնարավորթյունները մեծանում են, նրա աշխատանքն ակտիվանում է, և այդ իրավիճակում մենք իրավունք չունենք պասիվ մնալ, քանի որ գործ ունենք մի երկրի հետ, ով չի խորշում ստից ու կեղծիքից, սեփական երկրի քաղաքացիական ակտիվիստներին ներկայացնում է որպես հայկական գործակալներ, նրանց ենթարկելով հետապնդումների, հրաշալի գիտենալով, որ նրանք այդպիսին չեն: «Բոլորդ էլ գիտեք, թե ինչքան ադրբեջանցիներ զոհվեցին, բայց այդ մարդիկ ոչ միայն իրենց երկրում, այլ նաև աշխարհով մեկ հայտարարում են, որ իրենք լավ դաս տվեցին հայերին :  Դե, եթե լավ դաս տալը այդպես պետք է լինի, ապա մենք պետք է, անպայման, դա հաշվի առնենք: Ստի, կեղծիքի, այսպես ասած, փայլուն օրինակը հետևյալն է՝ ձեզնից շատերը, թերևս, գիտեն, որ Ադրբեջանի նախագահը, երևի վիրավորվելով այն հանգամանքից, որ ես համեմատել եմ համաշխարհային առարկայական օլիմպիադաներում մեր և տարածաշրջանի դպրոցականների արդյունքները, մի այսպես չար սուտ ասաց, ասաց, որ շախմատում ադրբեջանցիները վաղուց անցել են հայերին իրենց հաջողություններում: Ամբողջ աշխարհը գիտի, որ մենք եռակի օլիմպիական չեմպիոններ ենք, որ մենք աշխարհի չեմպիոն ենք, իսկ իրենք ընդամենը կարողացել են դառնալ Եվրոպայի չեմպիոն», - հայտարարել է նախագահը, ընդգծելով, որ այդ ճշմարտությունը պետք է կարողանա միջազգային հնարությանը հասցնել հայկական կողմը, հատկապեսմ հաշվի առնելով, որ Բաքուն փորձում է ղարաբաղյան հարցը մինսկյան ձևաչափից փոխարդրել այլ հարթակներ:

 

«Արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ ինչ-որ կերպ դա նրանց հաջողվում է, բայց այդ ինչ-որ կերպը շատ-շատ փոքրիկ մի հաջողություն է և այդ հաջողությունն այսօր չէ, որ նրանք գրանցում են: Ես նկատի ունեմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հայտարարությունը, որ արդեն տևական, շատ տևական ժամանակաշրջանում է իրականացվում, և այս հատվածում որոշակի բան փոխվել է, բայց այդ փոխվածը մեզ չի բավարարում: Երկրորդ՝ նկատի ունեմ ԵԽԽՎ-ի հարթակը», -  նշել է Սերժ Սարգսյանը, ընդգծելով, որ հայկական կողմը պետք է կարողանա այնպես անել, որ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ունեցած մեր հաջողությունները տարածենք բոլոր հարթակներում: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles