Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Փորձագետ. Թուրքիայի նախագահի երդմնակալությանը մասնակցելուց Երևանի հրաժարվելը կարող էր հանգեցնել Հայաստանի նկատմամբ ճնշումների

$
0
0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հայկական կողմի հրաժարվելը կարող էր հանգեցնել Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության ճնշումների: Օգոստոսի 28-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

 

Նրա ասելով, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը դրական դիվանագիտական քայլ է, որը չի վնասում երկրի հեղինակությանը: «ԱՄՆ և Եվրամիությունը պաշտոնական Անկարային մշտական ճնշման են ենթարկում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, և եթե հայկական կողմը մերժեր հրավերը, որն առաջինն է, ապա քննադատության ալիքը կուղղվեր Երևանին», - նկատել է փորձագետը: Նա նաև ընդգծել է, որ հայկական կողմը չէր կարող ներկայանալ արտգործնախարարից ավելի ցածր մակարդակով, քանի որ դա կարող էր հանգեցնել պատվիրակության մեկուսացման: «Նման հանդիպումների ժամանակ նախարարները, որպես կանոն, կարճատև քննարկում են արդիական հարցեր, և եթե հայկական կողմը ներկայացներ փոխնարար կամ որևէ վարչության ղեկավար, ապա կզրկվեր ինչպես ուշադրությունից, այնպես էլ որոշ հարցերի լուծումից», - նշել է նա:

 

Չաքրյանի նաև քիչ հավանական է համարում պաշտոնական հրավերի հանձնումը Թուրքիայի նախագահին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: «Երդմնակալության արարողակարգը դա թույլ չի տալիս, սակայն նման հնարավորույթունը չի կարելի բացառել», - հայտարարել է նա: Փորձագետն ընդսմին բացառել է Թուրքիայի պատվիրակության մասնակցությունն այդ միջոցառումներին: «Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Անկարան հրաժարվի Հայոց ցեղասպանությունը ժխտելու իր քաղաքականությունից», - նշել է թուրքագետը:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը կկայանա օգոստոսի 28-ին: Արարողությանը հրավիրված են 22 երկրների ղեկավարներ և պաշտոնական այրեր, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների գլխավոր քարտուղարներ և ղեկավարներ: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles