Թուրքիայի իշխող Արդարություն և Զարգացում կուսակցության նոր առաջնորդ Ահմեդ Դավութօղլուի մանիֆեստի հիմնական շեշտադրումներն են հանդիսանում Հայկական հարցը և Կիպրոսը:
Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet թերթը, Թուրքիայի իշխող Արդարություն և Զարգացում կուսակցության նախագահ ընտրվելուց հետո Թուրքիայի վարչապետի թեկնածու Ահմեդ Դավութօղլուն կուսակցության գլխավոր համագումարի մասնակիցներին է ներկայացրել 9 կետից բաղկացախ իր մանիֆեստը:
«Թուրքիայի արտաքին քաղաքականության ողջ օրակարգը բաղկացած է Հայկական հարցից և Կիպրոսից: Մենք երբեք չենք հրաժարվի մեր հիմնական սկզբունքներից»,-հայտարարել է Թուրքիայի իշխող Արդարություն և Զարգացում կուսակցության նոր առաջնորդը:
Իր մանիֆեստում Թուրքիայի իշխող կուսակցության նոր առաջնորդը ներկայացրել է կուսակցության առաջիկա նպատակները, որոնց շարքում են` քրդական հարցի կարգավորումը, Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարը, արդարադատության համակարգի բարեփոխումը, մշակութային և տնտեսական բարեփոխումները, ինչպես նաև արտաքին քաղաքականությունը: