Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Գեներալ. Ադրբեջանական բանակի մարտունակության ցածր մակարդակն ընդունում են նույնիսկ թուրք գեներալները

$
0
0

Ադրբեջանական բանակի մարտական պատրաստության մակարդակը ցածր է, և դրանում հայ հասարակությունը համոզվեց վերջին դիվերսիաներից հետո, որոնք մի քանի տասնյակ «ասքերի» կյանք արժեցան: Մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), ով ժամանակին ղեկավարել է Շուշիի ազատագրման գործողությունը:

 

Նրա ասելով, պատրաստության ցածր մակարդակը, բազմաթիվ փորձագետներից զատ, ընդունում են նաև ՆԱՏՕ-ի մասնագետները,  այդ թվում` թուրք հրահանգիչները: «Հայաստանի և Ղարաբաղի ժամկետային զինվորները կարողացան հետ մղել ադրբեջանական հատուկ ստորաբաժանումների դիվերսիաները, որոնք պատրաստություն էին անցել Թուրքիայում: Բաքուն չի կարող երկար ժամանակ բլեֆ անել և կեղծ տպավորություն ստեղծել, թե ինքն, իբր, ի զորու է պատերազմել Հայաստանի դեմ», - ասել է նա:

 

Գեներալը նշել է, որ հայկական կողմը իր հերթին պետք է ճիշտ մարտավարություն ընտրի այդ դիմակայությունում, այդ թվում` նաև   ԶԼՄ-ների մակարդակով: «Հարկավոր է հասկանալ, որ Ադրբեջանի հասարակությունը չի ցանկանում պատերազմ, ավելին, հայկական զորքերի դեմ խրամատներում կանգնած է բազմազգ բանակ` ադրբեջանցիներ, թալիշներ, լեզգիններ, թաթեր: Ես շատ եմ կասկածում, որ բազմաթիվ ազգամիջյան խնդիրներ ունեցող պետությունն իրականում կարող է պատերազմ սանձազերծել և այն հաջող ավարտի հասցնել», - ընդգծել է Տեր-Թադևոսյանը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles