Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Արտաշատի բնակիչը վիրավորվել է հրաձգության արդյունքում

$
0
0

 Օգոստոսի 26-ի կեսգիշերին Արտաշատում «արյունալի պարզաբանում» է տեղի ունեցել: Ականատեսների ասելով, տեղում հնչել են կրակոցներ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից, հրազենային վնասվածքներով տեղի հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատի բնակիչ 51-ամյա Աբրահամ Պողոսյանը, ով ի վիճակի չի եղել ցուցմունք տալու:

 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 (սպանության փորձ) և 235 հոդվածի (ապօրինի զնեք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Ընթանում է նախաքննություն: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles