Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Վարչապետ. Ադրբեջանի 25-ից ավելի զոհերը բնավ պատահականություն չեն

$
0
0

 Ադրբեջանի 25-ից ավելի զոհերը բնավ պատահականություն չեն, այլ հարևան երկրում տիրող խուճապի վկայություն են: Օգոստոսի 7-ին լրագրողնեին այդպիսի կարծիք է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

«Մենք շատ լավ տեսնում ենք այդ  խուճապը, որը մեր կողմից Բաքվի ոտնձգությունների հետ մղման արդյունք է: Փաստորեն, Ադրբեջանը ձախողեց Հայաստանում և Արցախում խուճապ ստեղծելու իր ծրագիրը: Նրանց հաջողվեց միայն լարվածություն ստեղծել սահմաններում և այն էլ` վերը նշված զոհերի գնով: Դժբախտաբար, մենք նույնպես զոհեր ունենք, սակայն հարցն այսօր այն հարթությունում է, որում Ադրբեջանին չհաջողվեց ոչնչի հասնել` բացի այդ լարվածությունից: Ընդհակառակը, նրանք մեկ անգամ ևս հասկացան, որ անզոր են Հայաստանի և Արցախի մարտունակ բանակների դեմ պայքարում: Համոզված եմ, որ մենք պետք է  գնանք հաշտության, քանի որ լարվածությունը մեզ ոչ մի լավ բան չի բերի», - նշել է վարչապետը:

 

Աբրահամյանի ասելով, Բաքվի ծրագրերի ձախողման մասին խոսում են հենց Ադրբեջանում, իսկ նրա ղեկավարության ռազմաշունչ հայտարարությունները Հայաստանին և Արցախին ամենևին չեն վախեցնում: Անդրադառնալով իր Տավուշ այցին և հաղորդելով ԼՂՀ առաջիկա այցի մասին` վաչապետը նշել է, որ լիովին զգացել է հայկական ԶՈՒ առաջնային դիրքերը պաշտպանող զինծառայողների զորությունը, ցանկացած պահի Ադրբեջանի ամեն մի ագրեիսա հետ մղելու պատրաստակամությունը: «Նույնը կարող եմ ասել նաև սահմանամերձ գյուղերի բնակիչների մասին, ովքեր պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը», -  ամփոփել է վարչապետը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles