Ադրբեջանը գերագնահատել է իր Զինված ուժերի հնարավորությունները: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՙԱյդ մասին են վկայում է մեր մարտիկների կողմից ադրբեջանցի զինծառայողների ձեռնարկած ավելի քան 20 դիվերսիոն գործողության փորձերի կանխումը: Այնուամենայնիվ, Բաքուն շարունակում է գործել նույն` կանխավ անհաջողության դատապարտված ոգով: Ցավոք, մենք նույնպես կորուստներ ունեցանք: Այս առնչությամբ խորը ցավակցություն եմ հայտնում մեր զոհված հերոսների հարազատներին՚,- նշել է նախարարը:
Օհանյանն ընդգծել է, որ Բաքվի ղեկավարությունը չի գնահատում իր քաղաքացիների, զինվորների արժեքը, և Ադրբեջանի նախաձեռնած անիմաստ դիվերսիոն գործողությունների ու կրակոցների հետևանքով երկուստեք զոհերի պատասխանատությունն ամբոջղովին ընկնում է վերջինիս ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
ՙԻրենց բանակը սեփական հասարակության աչքում ներկայացնելով անպարտելի` Ադրբեջանի իշխանությունները փակուղում են հայտնվել: Այո, նրանց գործունեության հետևանքով մեր 6 հերոս զոհվեց, բայց նրանց կորուստները 8-9 անգամ ավելի են՚,- ասել է նախարարը: