Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Կոմանդոս. Նավթադոլարները և հարուստ դաշնակիցները վստահություն են ներշնչել Բաքվին, բայց, այնուամենայնիվ, Ադրբեջանը պատերազմի ներուժ չունի

$
0
0


Հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում լարվածության աճը կապված չէ մոտ ժամանակներս ռազմական գործողությունների սկսման հետ և լոկալ բնույթ է կրում, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը /Կոմանդոս/:

ՙԱդրբեջանը հիմա պատրաստ չէ ռազմական գործողությունների: Նավթադոլարները և հարուստ դաշնակիցները վստահություն են ներշնչել Բաքվին, բայց, այնուամենայնիվ, Ադրբեջանը պատերազմի ներուժ չունի՚,- նշել է նա: Այս համատեքստում նա ավելացրել է, որ անցած ամիս ռազմական գործողությունների վերսկսման պատճառ կար, երբ հայկական կողմը բարձունք է գրավել Սիսիանի շրջանում, իսկ ադրբեջանական կողմն ստիպված էր նահանջել, և, այնուամենայնիվ, Ադրբեջանը նման արմատական քայլի չի դիմել: Կոմանդոսը նաև գտնում է, որ բոլորը շատ լավ գիտակցում են, որ եթե պատերազմ սկսվի, կներգրավվեն նաև թե’ գերտերությունները, թե’ Թուրքիան, և դա առայժմ ոչ ոքի ձեռնտու չէ:

Տեր-Թադևոսյանը գտնում է, որ անհրաժեշտ է գնել և տեղադրել տեխնիկա, որը որոշում է, թե ով, երբ, որտեղից և որ ուղղությամբ է խախտել հրադադարի ռեժիմը: ՙՀայաստանի համար այդ տեխնիկան փոքր-ինչ թանկ է, իսկ Ադրբեջանը երբեք չի համաձայնի այդ քայլին, քանի որ դա նրան ձեռնտու չէ, այդ պատճառով գտնում եմ, որ միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ՚,- հայտարարել է Կոմանդոսը:

Միաժամանակ նա գտնում է, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը որևէ հայտարարությամբ հանդես չի գա այս առնչությամբ, իսկ եթե նույնիսկ հանդես գա, այն հասցեագրված կլինի հակամարտության երկու կողմերին: Կոմանդոսի խոսքով, միջնորդները չեն ցանկանում միջամտել հակամարտությանը, այլ ցանկանում են, որպեսզի Երևանը և Բաքուն իրենք պայմանավորվածություն ձեռք բերեն, սակայն, նրա կարծիքով, մոտ ժամանակներս հազիվ թե դրան պետք է սպասել, քանի որ կողմերի միջև շատ են տարաձայնությունները:

Նշենք, որ վերջին շրջանում մեծացել է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին և Արցվախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Անցած շաբաթ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը Քարավաճառի ուղղությամբ: Հայկական զինված ուժերի օպերատիվ գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմից կան գերի ընկածներ և զոհվածներ: Կորուստներ է կրել նաև հայկական կողմը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles