ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում շատ կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի ակտիվացումը և այդ գործունեության շրջադարձը:
Ինչպես տեղեկացնում է Թրենդ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, Միջազգային մարդասիրական օգնության հանրապետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիջարդ Մորնինգսթարի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել այդ երկրում վերջինիս լիազորություների ավարտի կապակցությամբ:
Հասանովն իր մտահոգությունն է հայտնել, որ համանախագահների գործունեությունն այդպես էլ ոչ մի արդյունք չի տվել:
Մորնինգսթարն էլ իր հերթին է նշել , որ Վաշինգտոնը մշտապես հատուկ ուշադրություն է դարձնում ԼՂՀ հակամարտության կարգավորմանը: