Orange-ը ներկայացնում է նոր «Անսահմանափակ 3-ը 1-ում» տարբերակը՝ իր կանխավճարային բաժանորդներին հնարավորություն ընձեռելով միաժամանակ վայելել անսահմանափակ զանգեր ու SMS-ներ ցանցի ներսում, ինչպես նաև ստանալ անսահմանափակ բջջային ինտերնետ: Այս ծառայություններից օգտվելու համար՝ բաժանորդները կարող են «Անսահմանափակ 3-ը 1-ում» տարբերակն ակտիվացնել 1 օրով 150 դրամով կամ 7 օրով 700 դրամով: Տարբերակը վերաակտիվացում է ավտոմատ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, «Orange-ը շարունակում է ամառային անակնկալները, և ուրախ է այսօր լավ նորություններով ներկայանալ իրր Orange Բարև, Իմ Երկիրը, Իմ Ընկերները և Orange Մեկ կանխավճարային բաժանորդներին: Այժմ ակտիվացնելով այս նոր տարբերակը` նրանք հնարավորություն կունենան ազատ շփվել իրենց մտերիմների հետ և օգտվել բջջային ինտերնետից` առանց ծախսերի կամ հաշվեկշռի մասին մտահոգվելու:
«Անակնկալ ունենք նաև մեր ամսական բաժանորդագրությունների բաժանորդների համար. Orange-ը բարելավել է իր հաճախորդների հավատարմության ծրագիրը, և այսուհետ մեր Դելֆին, Թիթեռ ու Պանտերա բաժանորդներն իրենց ծննդյան տարեդարձների կապակցությամբ բացի ներցանցային 100 SMS-ներից Orange-ից նվեր կստանան 100 ՄԲ բջջային ինտերնետ ծավալ», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը :
Orange-ի բաժանորդներն «Անսահմանափակ 3-ը 1-ում» տարբերակը կարող են ակտիվացնել՝ զանգահարելով 129 հեռախոսահամարին կամ 129 հրահանգի միջոցով: