Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար հուլիսի 10-ից գործելու է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը

$
0
0

Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ընկերությունը գործարկում է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հուլիսի 10-ից ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից: 

Ինչպես տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը, գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին և Երևանի Ալմաստ կառամատույց է ժամանում 08:10: Իսկ Ալմաստ կառամատույցից դեպի Սևանա լիճ գնացքը մեկնում է ժամը 08:30: Ծովագյուղ գնացքը ժամանում է 10:50-ին, Շորժա՝ 11:28-ին:Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը մեկնում է՝ 17:00-ին Շորժա կայարանից և 17:37 –ին՝ Ծովագյուղից: Երևան էլեկտրագնացքը վերադառնում է 20:00-ին, Հրազդան՝ 21:42-ին: Աշխատանքային օրերին էլեկտրագնացքը հասնում է մինչև Ծովագյուղ կայարան, շաբաթ և կիրակի՝ մինչև Շորժա: ՀԿԵ-ն մինչև Շորժա էլեկտրագնացքը նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհը թեթևացնելու նպատակով:
ՙՀԿԵ՚ ՓԲԸ-ն հանդիսանում է ՙՌուսական երկաթուղիներ՚ ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է ՙՀայկական երկաթուղիներ՚ ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն

2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:  


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles