Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ է հարուցել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:
Քննության շահերից ելնելով`այլ մանրամասներ նա հրաժարվել է հաղորդել: Նշենք, սակայն, որ ԶԼՄ-ների վարկածի համաձայն, դա կապված է ՙԱզատություն՚ ռադիոկայանի հրապարակման հետ, ըստ որի` Նուբարաշենում 22-ամյա Վանուշ Ալեքսանյանի դանակահարությունից հետո, որի մեջ կասկածվում է Վալերի Օսիպյանի 22-ամյա եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, Երևանի փոխոստիկանապետը Նուբարաշենի բնակիչ Սուսաննա Հովհաննիսյանին առաջարկել էր, որ դանակահարության պատասխանատվությունը ստանձնի նրա որդին՝ Սարգիս Հովհաննիսյանը:
Նշենք նաև, որ Օսիպյանն օրինականության պահպանման ակտիվ ՙջատագով՚ էր հանդես գալիս քաղաքացիական բողոքի ակցիաների ընթացքում: