Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Բրիտանացի վերլուծաբանը Մինսկի երկար սպասված կոնֆերանսի գումարման կողմնակիցն է

$
0
0

Զարմանալի չէ, որ լեռնային-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մինսկի սկզբունքների հեթիաթային վերածումը խաղաղության ճանապարհային քարտեզի այդպես էլ տեղի չունեցավ և ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ ամենավտանգավորն իր լարվածության առումով: Այսօր Բաքվում կայացած ՆԱՏՕ-ի ԽՎ սեմինարի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել LINKS բրիտանական ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն Դենիս Սամմութը:

 

Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման ճանապարհին ղարաբաղյան հակամարտությունից բացի, պրոբլեմ է նաև փակուղում գտնվող հայ-թուրքական, ինչպես նաև 2008 թվականի պատերազմից հետո առաջացած` ռուս-վրացական հարաբերությունները: Նա նշել է, որ այդ պրոբլեմների առանձին-առանձին լուծումը, չնայած յուրաքանչյուրի յուրահատկությանը, ծայր աստռիճան բարդ է, գուցե և անհնար:

 

«Լեռնային-ղարաբաղյան հակամարտությունն իրական վտանգ է ներկայացնում խաղաղության հաստատմանը տարածաշրջանում և Եվրոպայում: Մեզ հաճախ ասում են, որ հակամարտության կարգավորումը կախված է կողմերից, քաղաքական կամքի առկայությունից: Այնուամենայնիվ, եթե այդ քաղաքական կամքը վերջին 20 տարիներին իրեն չարդարացրեց, ապա պարզ չէ, թե որտեղից կարող է այն առաջանալ առաջիկա 20 ամիսներին: Միջազգային հանրության կողմիեց անհրաժեշտ է ավելի ակտիվ մոտեցում»,-ասել է նա: Սամմութը հիշեցրել է, որ իր վերջերս տարածաշրջան կատարած իր այցի ընթացքում ԵԱՀԿ շվեյցարացի նախագահը խոսել էր «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման մասին», նշելով խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի նոր գործընթացի մեկնարկը: Ըստ վերլուծաբանի, եթե կողմերի «քաղաքական կամքը» չի պատրաստվում «ընկնել երկնքից», ապա միջազգային հանրությունը պետք է օգնի այն ստեղծել, այդ թվում նաև երկար սպասված Մինսկի կոնֆերանսի ներկայիս ձևաչափով: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles