Պատասխանել այն հարցին, թե ուր կտանի Վրաստանին եվրաինտեգրումը, ցավոք, այսօր դժվար է: Առաջին հերթին այն պատճառով, որ մեկ այլ շատ ուժեղ երկրի կառավարություն չի ցանկանում, որպեսզի մենք գնանք դեպի Արևմուտք: ԱրմԻնֆո լրատվական գործակալության հետ հարցազրույցում նման կարծիք է արտահայտել խորհրդային և վրացի էստրադային երգիչ, կինոդերասան և սցենարիստ Վախտանգ Կիկաբիձեն:
«Եվ այդ առումով ամեն ինչ, ցավոք, կախված է այդ կառավարության ցանկությունից: Կուզենա - կկրակի, կուզենա – գլուխներս կշոյի: Հետևաբար, հարկավոր է, այնումենայնիվ,. լինել մեծ դիվանագետ: Չէ՞ որ լավ կյանքից չէ, որ վրացիները դեպի ՆԱՏՕ են ձգտում: Ես եղել եմ իրադարձությունների վայրում, սեփական աչքերով եմ ամեն ինչ տեսել: Մարդիկ վախենում են, նրանք պարզապես ուզում են հանգիստ քնել, և կարծում են, որ այդ հանգստությունը կապահովի ՆԱՏՕ-ն»,-նշել է նա:
Սակայն, ըստ դերասանի, Ռուսաստանն այդ վախը փարատելու փոխարեն ավելի է այն սաստկացնում, ուժեղացնելով Ուկրաինայի նկատմամբ ճնշումները, ստիպելով նրան հրաժարվել դեպի Արևմուտք ընթանալուց: «Ի՞նչ եք կարծում, հայերը չե՞ն ուզում գնալ դեպի ՆԱՏՕ: Հայերն էլ են ուզում, ես ձեր մասին նույնպես ամեն ինչ գիտեմ: Բայց դուք գնալու տեղ չունեք, քանի որ աշխարհաքաղաքական առումով ամենալավ տեղում չէք գտնվում, խրվել եք երկու երկրների միջև»,-հավաստում է դերասանը: Դրա համար էլ, նրա կարծիքով, այդ բոլոր հարցերը պետք է լուծել դիվանագիտորեն, նրբորեն: Կարելի է և չմտնել ՆԱՏՕ, բայց մարդ պետք է հանգիստ քնի: «Մենք այս աշխարհ ենք գալիս մեկ անգամ: Չէ՞ որ մենք մեղավոր չենք, որ ծնվել ենք Խորհրդային միությունում: Երիտասարդ տարիներին հաճախ էի արթնանում մտքերով, թե որտեղից երշիկ ու պանիր ճարեմ: Զզվել եմ, էլ չեմ ուզում»,-ասել է Կիկաբիձեն:
Վրաստանում, գտնում է դերասանը, թե Հայաստանին, և թե Ադրբեջանին շատ լավ են վերաբերվում: «Եվ հատկապես այդ հարևանների հետ Վրաստանի հարաբերություններն են, որոնք ամենամոտն են ժողովուրդների խաղաղ գոյատևման իմ պատկերացումներին: Ինչ էլ խոսեն, մենք կովկասցիներն ենք, իսկ դա մի առանձին տուն է: Մենք կովկասցիներ ենք, բայց կապ ունենք Եվրոպայի հետ: Բայց մեր մենթալիտետը մի փոքր այլ է: Մենք շատ ենք սիրում հյուրեր ընդունել: Իմ փորձից ասեմ, որ կան ժողովուրդներ, որոնք հյուրերին չեն սիրում: Կան ժողովուրդներ, որոնք սիրում են հյուրերին, բայց չեն կարողանում ընդունել: Այդ ամենը շատ կարևոր է, մանրամասների առումով: Հավանաբար այդ պատճառով է, որ մեզ հետ անհրաժեշտ է մի փոքր այլ ձևով խոսել, հատուկ լեզվով: Այլ ոչ թե այնպես, ինչպես հիմա են անում»,-նշել է նա:
«Ինձ վրա կրակել չի կարելի: Ես ինքս կրակել չեմ սիրում, և չեմ սիրում, երբ ինձ վրա են կրակում: Ես շատ քիչ եմ, սկզբունքայնորեն: Եվ ես չեմ սիրում, երբ ուժեղը ճնշում է թույլին, երբ մեծ ազգը նման տոնով է խոսում փոքր ազգի հետ: Հատկապես, եթե հաշվի առնելով, որ հայկական և վրացական մշակույթները հնադարյան են, և մեր փոքրաթիվությունը մեզ համար ավելի շուտ պլյուս է`քան մինուս»,-ասել է դերասանը: «Այսօր Վլադիմիր Պուտինը, կարծես թե, ձգտում է վերականգնել Խորհրդային միությունը: Դա մեր ուղին չէ: Ես չգիտեմ, նա կարող է ձգտել ինչ-որ նոր բանի, միգուցե նա ունի մի նոր նպատակ, դա այլ բան է: Բայց եթե նա ձգտում է միավորել մեր երկրները հին սկզբունքներով ու կանոններով, ապա դա կավարտվի բոլորի համար շատ ցավալի արդյունքով: Դա կրկին ամեն ինչ կփլուզի: Քանի որ 2.20 ռուբլով երշիկ այլևս չի լինի: Բացատրեմ: Այն ժամանակներն անվերադարձորեն անցյալում են մնացել»,-համոզված է դերասանը:
Նա գտնում է, որ Ուկրանիայի իրադարձությունները խոսում են այն մասին, որ առայժմ դա այնքան էլ չի հաջողվում, քանի որ ինչ-որ մեկը շատ ճարպկորեն է ղեկավարում այդ գործընթացները: «Թե ով է դա, հավանաբար, մենք չենք որոշում: Բայց այն, որ այդ գործընթանցրեը կառավարվում են, երկու կարծիք լինել չի կարող: Ի դեպ, ես հանդիսանում եմ նաև Ուկրաինայի ժողովրդական արտիստ: Հենց այսօր, Հայաստան ժամանելուց առաջ, ցավով էի դիտում, թե ինչ է կատարվում այդ երկրում: Ինչպիսի թշնամություն է արհստակարոներն սերմանվում ռուսների և ուկրաինացիների միջև: Գիտեք, մարդը, ցավոք, այնպիս էակ է, որ երբ նրա մոտ ինչ-որ բան քանդում են, ապա հետագայում դա կանգնեցնելը բավականին դժվար է: Գոյություն ունի մի որոշակի զանգված, որը ոչ մի բանի չեն խառնվում: Եվ այդ զանգվածին կառավարելն ավել հեշտ է: Եվ կրկին ցավով նշեմ, որ դա իրոք այդպես է»,-եզրափակել է Կիկաբիձեն: