Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

«Օրանժ» ընկերությունը շարունակում է աջակցությունը աուտիզմով տառապող երեխաներին

$
0
0

«Օրանժ» հիմնադրամը և «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը ներկայացրել են «Օգնենք աուտիզմով երեխաներին» ծրագրի շրջանակներում 2014 թվականի պլանները: «Օգնենք աուտիզմով երեխաներին» ծրագիրը մեկնարկել է 2010թ.-ին՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանում աուտիզմի դեպքերի վաղ հայտնաբերմանը, աջակցել աուտիզմով երեխաներին և նրանց ծնողներին խնդրին առնչվող բոլոր հարցերում և ներդնել աուտիզմի ախտորոշման ու բուժման ժամանակակից միջոցներ:

 

Ինչպես նշվում է «Օրանժ» ընկերությունից ԱրմԻնֆո գործակալությանը գտրամադրված հաղորդագրությունում, «Օգնենք աուտիզմով երեխաներին» ծրագրի կարևոր նպատակներից է աուտիզմով երեխաների ինտեգրումը հասարակություն՝ վերջիններիս ընձեռելով  մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություններ: Ծրագրի շրջանակներում անցյալ տարի առաջին անգամ Երևանի ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում կազմակերպվել է աուտիզմով երեխայի մասնագիտական կրթություն, որին իր աջակցությունն է ցուցաբերել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:

 

«Արդեն չորս տարի է, ինչ մենք համագործակցում ենք «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հետ: Այս համագործակցության շրջանակներում մեր կարևորագույն նպատակներից մեկն է ստեղծել աուտիզմով երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ միջավայր, որը կնպաստի այս երեխաների լիարժեք ինտեգրմանը հասարակություն, կօգնի նրանց ծնողներին, ինչպես նաև աուտիզմի դեպքերի վաղ հայտնաբերման և բուժման համար առավել կատարելագործված միջոցներ հասանելի կդարձնի խնդրի հետ անմիջականորեն առնչվող բուժանձնակազմին և կնպաստի նրանց մասնագիտական հմտությունների զարգացմանը», - ասել է «Օրանժ» հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

 

2014 թվականին «Օգնենք աուտիզմով երեխաներին» ծրագրի շրջանակներում աուտիզմով և հաղորդակցման այլ խանգարումներով երեխաների համար նախատեսվում է ստեղծել ինտեգրված ծառայությունների մի համապարփակ համայնքային մոդել: Մալաթիա- Սեբաստիա համայնքի մանկապարտեզն ու դպրոցը  կհամապատասխանեցվեն  նման երեխաների կարիքներին՝ համալրվելով անհրաժեշտ պարագաներով, համապատասխան գիտելիքներ և փորձ փոխանցելով աուտիզմով երեխաների կրթական գործընթացում ներգրավված դաստիարակներին և մանկավարժներին: Աուտիզմով երեխաների մասնագիտական կրթության կազմակերպման նպատակով Հայաստանում առաջին անգամ 2013թ. մեկնարկած ծրագիրն այս տարի ևս կունենա շարունակություն և կարի բաժնում սովորող երիտասարդն արդեն մասնագիտական պրակտիկան կանցնի արտադրամասում, որտեղ էլ այնուհետև կընդունվի աշխատանքի: Ջանքեր չեն խնայվի նաև այս երեխաների կրթական գործընթացում այլ հաստատություններ ներգրավելու համար:   

 

«Մեծ ուրախությամբ ուզում եմ նշել, որ ծրագիրն ամեն տարի ամփոփում է մեծ արդյունքներ և նոր խնդիրներ  է դնում  աուտիզմով երեխաների և երիտասարդների կյանքի որակի բարելավման, հասարակության ինտեգրման գործում: Ծրագրի կարևոր ձեռքբերումներից եմ համարում Հայաստանում պիլոտային եղանակով մեկնարկած աուտիզմով երեխաների մասնագիտական կրթության ներդրման ծրագիրը, որի հաջողությանը այսօր բոլորս միասին ականատես ենք լինում: Այս ծրագիրը հնարավորություն կտա աուտիզմով երեխաների ինքնուրույնության, սոցիալական ապահովության, հասարակությանը լիիրավ անդամագրվելուն: Մյուս կարևոր ձեռքբերումը համայնքային առողջապահական-կրթական մոդելի ներդրման և զարգացման ծրագիրն է, որը կարևոր նշանակություն ունի խնդրի շուրջ համակարգային մոտեցման և ռազմավարության ձևավորմանը:  Հուսով եմ, որ ծրագիրը շարունակական կլինի և հնարավորություն կընձեռի Հայաստանում աուտիզմով երեխաների  բարօրությանը», - նշել է «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի նախագահ Արա Բաբլոյանը:       

 

2012 թվականին «Օգնենք աուտիզմով երեխաներին» ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 9 մանկական պոլիկլինիկան համալրվել և կահավորվել է համապատասխան վերականգնողական պարագաներով: Պոլիկլինիկայի ողջ բուժանձնակազմի համար «ԱրԲեՍ» առողջության և ցերեկային խնամքի կենտրոնի կողմից կազմակերպվել են հատուկ դասընթացներ: Այս տարի ևս ծրագրի շրջանակներում կշարունակվի պոլիկլինիկայի բուժանձնակազմի վերապատրաստման և համապատասխան պարագաներով կահավորման գործընթացը:

 

Ավանդույթի համաձայն 2014 ծրագրի շրջանակներում կֆինանսավորվի մայրերի և խնամակալների ուղեկցությամբ աուտիզմով և հաղորդակցման այլ խանգարումներով 16 երեխաների 14-օրյա հանգիստն Ապարանի ամառային առողջարանային ճամբարում:  


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles