Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ջեյմս Ուորլիք. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ համաձայնագրի մշակման գործընթացում հարկավոր է հաշվի առնել բոլոր ներքաշված կողմերի կարծիքները

$
0
0

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ համապարփակ հաշտության համաձայնագրի մշակման գործընթացում հարկավոր է հաշվի առնել բոլոր ներքաշված կողմերի կարծիքները, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը 1news.az-ի հետ հարցազրույցում:

 

«Միացյալ Նահանգները ճանաչում է միայն երկու ինքնիշխան պետություն` Հայաստանն ու Ադրբեջանը: Կան նաև հակամարտությունում ներքաշված կողմեր` Լեռնային Ղարաբաղի մարդիկ և փախստականներն ու ներքին տեղահանվածները, որոնք հակամարտության զոհ են դարձել», - ընդգծել է նա:

 

Ամերիկացի միջնորդն անընդունելի է համարել ստատուս-քվոն, որն օրեցօր դառնում է ավելի վտանգավոր, քանի որ սպառնում է պատերազմի վերսկսում: «Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքներն օկուպացված են և պետք է վերադարիձվեն Ադրբեջանի ինքնիշխանության ներքո: Դա համապարփակ հաշտության համաձայնագրի տարրերից մեկն է: Համանախագահները նույն ձևակերպումներն են կիրառել իրենց մայիսի 12-ի հայտարարությունում, որը նվիրված էր հրադադարի շուրջ համաձայնագրի կնքման 20-րդ տարեդարձին: Այդուհանդերձ, որպեսզի հաշտության համաձայնագիրը դառնա հնարավոր, անհրաժեշտ է, որպեսզի կողմերն ընդունեն բոլոր վեց տարրերը», - հայտարարել է Ուորլիքը:

 

Նա ընդգծել է աշխատանքը շարունակելու անհրաժեշտույթունը` վերջնական հաշտության համաձայնագրին հասնելու համար: «Ես իմ խնդիրն եմ համարում հասնել այն բանին, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի նախագահները շուտով ևս մեկ հանդիպում անցկացնեն, և մենք կարողանանք սկսել հաշտության բանակցությունները` արդյունքում այդ հակամարտության լուծման հասնելու նպատակով: Հաշտությունը հասանելիության սահմաններում է` եթե դրա համար առկա է քաղաքական կամք: Հապա ե՞րբ` եթե ոչ հիմա», - ամփոփել է ամերիկացի միջնորդը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles