Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի կանոնադրական հանձնախումբը հավանություն է տվել ԼՂՀ ճանաչման մասին օրինագծին

$
0
0

 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի կանոնադրական հանձնախումբը 9 թեր մեկ դեմ քվեով հավանություն է տվել ԼՂՀ ճանաչման վերաբերյալ բանաձևին և ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին կոչ է արել  նեցուկ կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

 

Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ԱՀԱԿ), AJR 32 բանաձևը ներկայացրել  էր Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի անդամ Մայք Գաթոն: Մայիսի 8-ին  բանաձևը կքննարկվի Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի լիագումար նիստում:

 

ԱՀԱԿ ներկայացուցիչ Նորա Հովսեփյանը երախտագիտություն է հայտնել Գաթոյին այդ կարևոր օրինագծի համար: Նա հույս է հայտնել, որ Կալիֆորնիան Ռոդ Այլենդի, Մենի, Մասաչուսեթսի և Լուիզիանայի հետ միասին կպաշտպանի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և իր պատմական հայրենիքում անկախ ու ժողովրդավարական պետություն կառուցելու հնարավորությունը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659