Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Գագիկ Ծառուկյանը խոստանում է. առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակն այլևս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը

$
0
0

 Առաջիկա   համապետական ընտրություններում   հաղթանակն  այլևս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը: Այդպիսի համոզմունք է հայտնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցության քաղաքական  խորհրդի և խմբակցության համատեղ նիստում:

 

ԲՀԿ ղեկավարը մեկ անգամ ևս արձանագրել է, որ իր արժանապատվության և կուսակցության հեղինակության հաշվին որևէ զիջում և հետքայլ բացառված է: Գագիկ Ծառուկյանը կուսակցության անդամներին եւս մեկ անգամ կոչ է արել ակտիվորեն համագործակցել եւ աշխատել հասարակության բոլոր շերտերի հետ:

 

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, թե ցանկացած գործիչ, ով ձգտում է ղեկավար պաշտոնի Հայաստանում, առաջիկա 10 տարում պետք է անցնի Մելիք-Ադամյան փողոցով ( այդ փողոցում է գտնվում ՀՀԿ գրասենյակը, ուստի ենթադրվում է, որ առաջիկա 10 տարում Հայաստանում ղեկավարի պաշտոն կարող են զբաղեցնել միայն հանրապետականները – խմբ.): 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles