Վաշինգտոնում արտաքին քաղաքականության Ամերիկյան խորհրդի ավագ փորձագետ Վեյն Մէրին դատապարտել է պաշտոնական Բաքվի որոշումը` 335 արտասահմանցներին Լեռնային Ղարաբաղ այցելելու համար ՙպերսոնա նոն գրատա՚ հայտարարելու կապակցությամբ: Այս մասին հաղորդել է Turan գործակալությունը:
ՙԴրանով իշխանությունները վնասում են իրենք իրենց՚,- Turan գործակալության հետ զրույցում ասել է նա: ՙԱվելի ճիշտ կլիներ Ղարաբաղ այցելած անձանց իսկույն հրավիրել Ադրբեջան և առաջարկել ծանոթանալ մյուս կողմից դիրքորոշմանը, ցույց տալ փախստականներին ու նրանց պրոբլեմները՚,-նշել է նա: ՙՆերկայիս քաղաքականությունը կունենա հակառակ ազդեցություն, քանի որ ՙսև ցուցակում՚ գտնվող անձինք արդեն չեն կարողանա ծանոթանալ ադրբեջանական դիրքորոշմանը, անգամ եթե շատ ուզենան: Նման դիրքորոշումն աճող ինքնամեկուսացման և պրիմիտիվ քաղաքականության ևս մեկ օրինակ է, որը վերջերս իրականացնում է Բաքուն՚,-ասել է փորձագետը:
Մէրին ավելի քան 20 տարի ծառայել է Պետդեպարտամենտում և ԱՄՆ պաշտպանության կառույցներում, իսկ անցյալ տարի այցելել է Ղարաբաղ: Այնուհետև նա իր տեսլականը շարադրել է մի շարք հոդվածներում, միջազգային հանրությանը կոչ անելով ավելի մեծ ուշադրություն դարձնել հակամարտության կարգավորմանը: Տեսնելով իր անունը սև ցուցակում, Մէրին զարմնացել է, քանի որ հակամարտության վերաբերյալ նրա կարծիքը բավականաչափ մոտ է Ադրբեջանի դիրքորոշմանը: ՙԵս ցավում եմ, որ Ադրբեջանի իշխանությունները ձեռնարկեցին քայլեր, իմ ճանապարհը փակելով դեպի այդ երկիր: Դա հատկապես տարօրինակ է, եթե հաշվի առնենք, որ ղարաբաղյան հակամարտության հարցում իմ կարծիքը բացարձակապես հայամետ չէ՚,-նշել է Մէրին:
Նշենք, որ սև ցուցակում ընդգրկված են ԱՄՆ 35 քաղաքացիներ, որոնց թվում` լրագրողներ, փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլն: Ամենահետաքրքիրն այն է, որ նրանցից ոմանք երբեք չեն եղել Ղարաբաղում, օրինակ, Նիկոլաս Վոնդրան: ՙԵս չեմ եղել Ղարաբաղում, բայց իմ որոշ գործընկերներ եղել են: Եվ եթե ինձ ընդգրկել են սև ցուցակում, ուրեմն կարելի է այցելել, որպես Կովկասի գծով մասնագետ՚,-ասել է Վոնդրան, ու անունն ընդգրկված է Ջոնը Հոպկինսի համալսարանի 16 ուսանողների հետ միասին: