Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

«ՎՏԲ-Հայաստան Բանկը» մանրածախ վարկավորման ընթացակարգերի պարզեցման շնորհիվ ավելի քան 70%-ով ավելացրել է ավտովարկերի պորտֆելը

$
0
0

«ՎՏԲ-Հայաստան Բանկը» 2013 թվականին արձանագրել է ավտովարկավորման ամենաինտենսիվ աճը Հայաստանի բանկերի շրջանում: Անցած տարի բանկի ավտովարկերի պորտֆելի աճը գերազանցել է 70%-ը, իսկ բացարձակ մեծությունը`  3.4 մլրդ դրամը:

Բանկային ավտովարկավորման շուկայում «ՎՏԲ-Հայաստան Բանկի» բաժինը գերազանցնում է 20%-ը. Ավտովարկերի պորտֆելի գծով բանկը շուկայի առաջատար եռյակում է:

Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկի» գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, բանկի կողմից ավտովարկավորման աճն ապահովվել է մանրածախ վարկավորման ընթացակարգերի պարզեցման շնորհիվ: «2013 թվականին մանրածախ բիզնեսում բանկի աշխատանքը նպատաակաուղղված է ոչ միայն ցուցանիշների աճին, այլ, նախևառաջ, մանրածախ ապրանքների շարքի կատարելագործմանը, վաճառքի այլընտրանքային ուղիների զարգացմանը և հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը», - նշել է Յու.Գուսևը:

 

2013 թվականի վերջին «ՎՏԲ-Հայաստան Բանկը» ՀՀ բանկերի շրջանում առաջին տեղն է զբաղեցրել ընդհանուր վարկերի ցուցանիշով` զբաղեցնելով բանկային վարկավորման շուկայի 12.2%-ը:

Միջազգային ֆինանսական հաշվետվության ստանդարտներին (ՄՖՀՍ) համապատասխան հրապարակված «ՎՏԲ-Հայաստան Բանկի» ֆինանսական արդյունքների համաձայն, բանկի ընդհանուր վարկային պորտֆելը (վարկեր և փոխառությունները հաճախորդներին մինչև պահուստները) 2013թ.-ին աճել է 38.1%` հասնելով մինչև 232.1 մլրդ ՀՀ դրամ կամ ընդհանուր ակտիվների 76.8%:

Բանկը պահպանել է նաև երկրորդ տեղը մանրածախ վարկավորման ցուցանիշներով, 2013 թվականին դրա ծավալն ավելացնելով 35,5 %-ով` մինչև 88.1 մլրդ դրամ: Մանրածախ վարկավորման շուկայում բանկի բաժինը հասել է 14,8%-ի:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles