«Դեմ եմ» նախաձեռնությունը հրաժարվել է բանակցություններ սկսել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը իրադարձության վայրից, «Դեմ եմ» նախաձեռնության մի քանի հազար մասնակիցներ հավաքվել են ՀՀ նախագահի նստավայրի դիմաց և պահանջել ահապաղ իրագործել Սահմանադրական դատարանի որոշումը, մասնավորապես, դադարեցնել կենսաթոշակային հատկացումների փոխանցումները և վերադարձնել արդեն փոխանցված միջոցները:
Հովիկ Աբրահամյանը հավաքի մասնակիցներին կոչ է արել երկխոսություն սկսել: Ընդ որում նա հավաստիացրել է, թե ինքը մտադիր չէ սպասել մինչև սպետեմբերի 30-ը և կփորձի մինչ այդ լուծել նախաձեռնության բարձրացրած հարցերը: Սակայն ակցիայի մասնակիցները չեն հավատացել նորանշանակ վարչապետին և սկսել են վանկարկել. «Հիմա»: