Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՎՏԲ Խմբի բանկոմատները «հարազատ» են դարձել Հայաստանի MasterCard-ի քարտապանների համար

$
0
0

ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտապանները կարող են կանխիկացնել իրենց դրամական միջոցները ՎՏԲ խմբի բանկոմատներում Բանկում գործող սակագներով ՎՏԲ-Հայաստան Բանկը այս տարվա ապրիլից իր MasterCard քարտապաններին տրամադրում է բացառիկ հնարավորություն գումար կանխիկացնելու ԱՊՀ երկրներում (Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս և Ղազախստան) ու Վրաստանում ՎՏԲ խմբի դուստր բանկերի ավելի քան 11 500 բանկոմատներում նույն սակագներով ինչ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներում:

Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

 

Աղբյուրի համաձայն, ՎՏԲ-Հայաստան Բանկի թողարկած MasterCard քարտերը ներառվել են ՎՏԲ խմբի Միասնական բանկոմատների ցանցի նախագիծ, ինչի շնորհիվ քարտապանները կարող են գումար կանխիկացնել խմբի ներկայության բոլոր երկրներում նույն սակագնով, ինչ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներում, այսինքն բանկի MasterCard քարտապանները կարող են գումար խնայել Հայաստանի սահմաններից դուրս գումար կանխիկացնելիս:

 

ԱՊՀ երկրներում և Վրաստանում ՎՏԲ խմբի ներկայության երկրում հաճախորդը մոտակա բանկոմատը կարող է գտնել գեոլոկացիա ծառայության միջոցով: Այն իրենից ներկայացնում  է Բանկի կայքում տեղադրված ինտերակտիվ քարտեզ, որի միջոցով հաճախորդները կարող են ստանալ տեղեկատվություն նշված երկրներում Միասնական բանկոմատների ցանցի բանկոմատների վերաբերյալ` ներբեռնելով այն Android և iOS, Windows ծրագրով աշխատող սարքերի համար:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է MasterCard վճարային համակարգին 2013թ. սեպտեմբերին: Բանկը մասնավորապես թողարկում է Cirrus/Maestro, MasterCard Standard և MasterCard Gold քարտերը: Վերջինս ապահովում է հաճախորդներին սոցիալական հատուկ արտոնությունների հասանելիություն Հայաստանում և արտասահմանում` տրամադրելով էլ ավելի մեծ ֆինանսական ազատություն:

 

Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: Հայաստանի բանկային համակարգում ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվ քարտերի քանակով հանդիսանում է առաջատարը (ավելի քան 285 հազ.քարտ), սպասարկելով նաև տեղական ArCa քարտերը, ինչպես նաև թողարկելով և սպասարկելով միջազգային Visa քարտերը, իսկ 2013 թվականի վերջին Բանկը ձեռնամուխ եղավ նաև MasterCard քարտերի թողարկմանը: Կենսաթոշակային քարատերի քանակով նույնպես ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարը (ավելի քան 70 հազ.քարտ): 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles