Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստում հանրապետության նախագահը երկրի վարչապետի պաշտոնում առաջարկեց խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի անդամները միաձայն հաստատեցին նրա թեկնածությունը:
Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, որ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը քաղաքական ուժերի ներկայաուցիչների, ինչպես նաև կուսակցության ներսում բավականին երկար է քննարկվել:
Հովիկ Աբրահամյանը ծնվել է 1958 թվականի հունվարի 24-ին, Արտաշատի շրջանի Մխչյան գյուղում: