Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Նախագահի աշխատավայրում տեղի է ունենում Սարգսյան-Աբրահամյան-Ծառուկյան հանդիպումը

$
0
0

Ներկա պահին ՀՀ Նախագահի աշխատավայրում տեղի է ունենում նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառեուկյանի և ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ, հաղորդում են ԱրմԻնֆո գործակալության` ՀՀԿ գտնվող աղբյուրները:

 

Նշենք, որ այսօր Ծառուկյանն առավոտից գտնվել է Ծաղկաձորում, տնտեսական ֆորումում, որը կազմակերպել են ոչ իշխանական  քառյակը (ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն»):

 

ԱրմԻնֆո-ի թղթակցին չի հաջողվել պաշտոնական տեղեկություն ստանալ Սարգսյան-Աբրահամյան-Ծառուկյան հանդիպման մասին, քանի որ Աբրահամյանի և Ծառուկյանի մամուլի քարտուղարները նշել են, որ այդ թեմայով որևէ ինֆորմացիայի չեն տիրապետում:

 

Նշենք, որ ապրիլի 10-ին կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հաղորդել էր, որ Սերժ Աարգսյանը մտադիր է վարչապետի թեկնածության թեմայով քաղաքական ուժերի հետ անցկացնել բանակցությունների երկրորդ փուլը, իսկ այնուհետև, ապրիլի 13-ին, գումարել ՀՀԿ ԳՄ և Խորհրդի նիստը, որի ընթացքում էլ կհնչեցվի ՀՀ 13-րդ վարչապետի անունը:

 

Նշենք, որ ԶԼՄ-ներում շրջանառվում են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի ևերախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանիգյանի թեկնածությունըի քարտուղարների միջոցով արդեն հերթել են ԶԼՄ-ներում շրջանառվող  նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, «Օրինած երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ, «ՀայՌուսգազարդ» ընկերությաննախկին ղեկավար Կարեն կարապետյանի թեկնածությունները: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Latest Images

Trending Articles