Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հովհաննես Սահակյան. Ռուսաֆոբիան հայկական ԶԼՄ-ներում անբուժելի ՙհիվանդություն՚ է դարձել

$
0
0

Վերջին ժամանակներս Հայաստանի լրատվամիջոցներում ռուսաֆոբիան ՙանբուժելի՚ միտում է նկատվում, որը հաճախ դրսևորվում է տարօրինակ, սթափ տրամաբանությանը հակասող այնպիսի գրառումներով, որոնց էությունը հանգում է Ռուսաստանի կողմից Հայաստանի ՙգաղութացմանը՚: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը`մեկնաբանելով ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը, որ Մաքսային միությանը միանալու Հայաստանի համաձայնությունից հետո Ռուսաստանը մի շարք պահանջներ է առաջ քաշել, այդ թվում`վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը:


ՙՊետք է նշել, որ ՙգաղութացման՚ մեջ գտնվող կամ ՙիզգոյ՚ երկրում չի կարող ներդրումների ամենամյա աճ լինել: Նման երկիրը չի կարող հաջողություն արձանագրել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում կամ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի առաջխաղացման հարցում՚,- նկատել է պատգամավորը`հավելելով, որ գաղութացված երկրում նույն ԶԼՄ-ները չէին կարող այդքան համարձակորեն իրենց դիրքորոշումը ներկայացնել այս կամ այն հարցի առնչությամբ:


Սահակյանի խոսքով, Հայաստանի և Ռուսաստանի միջև ուղղաձիգ հարաբերությունների դեպքում Մոսկվան չէր բարձրացնի քեսաբահայերի ճակատագրի հարցը միջազգային տարբեր ծանրակշիռ կազմակերպություններում:


Խոսելով ՄԱԿ-ի լխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցի վերաբերյալ քվեարկության առնչությամբ պաշտոնական Երևանի հասցեին մեղադրանքների մասին`պատգամավորը նշել է, որ հաշվի առնելով ղարաբաղյան խնդրի չկարգավորվածությունը`Հայաստանը չէր կարող չքվեարկել բանաձևի դեմ, որը մերժում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: ՙԻ դեպ, այդ առնչությամբ ավելորդ չէ հիշել վեց տարի առաջ ՄԱԿ-ի լխավոր ասամբլեայում Ադրբեջանի ներկայացրած հակահայկական բանաձևի քվեարկության ժամանակ նույն Ուկրաինայի դիրքորոշումը՚,- նշել է խորհրդարանականը`ավելացնելով, որ ՄԱԿ-ի լխավոր ասամբլեայում Ուկրաինայի հարցի առնչությամբ Հայաստանի քվեարկությունը լիովին բխել է հանրապետության ազգային շահերից:  


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles