Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Արտաիշխանական խորհրդարանական չորս ուժերից երկուսը Հայաստանի ապագա վարչապետի թեկնածուի հարցի առնչությամբ նախագահի հետ հանդիպման չի գնա

$
0
0

ՙԺառանգություն՚ կուսակցությունը դեռ չի քննարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ նոր վարչապետի թեկնածության շուրջ քաղաքական խորհրդակցություններին իր մասնակցության հարցը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՙԺառանգություն՚ կուսակցությունից պատգամավոր Թևան Պողոսյանը: 

Ըստ որում, նա նշել է, որ չնայած այս առնչությամբ վերջնական որոշման բացակայությանը, հենվելով նախկին փորձի վրա`կարելի է կանխատեսել, որ ՙԺառանգությունը՚, ամենայն հավանականությամբ, չի ընդունի խորհրդակցություններին մասնակցելու նախագահի առաջարկը: 

Ավելի վաղ Հայ ազգային կոնգրեսն արդեն հայտարարել է, որ մտադիր չէ խորհրդակցություններ անցկացնել ՙոչ լեգիտիմ՚ նախագահի հետ:
Ինչ վերաբերում է ՀՅԴ կուսակցությանը, այն կմասնակցի խորհրդակցություններին, ավելին`իր առաջարկները կներկայացնի կառավարության գործունեության առնչությամբ: Այն բանից, թե կընդունվեն արդյոք այդ առաջարկներն իշխանությունների կողմից, կախված կլինի ՀՅԴ դիրքորոշումը երկրի ապագա վարչապետի թեկնածության առնչությամբ:

Այս առնչությամբ ՙԲարգավաճ Հայաստանի՚ դիրքորոշումը ճշտել չի հաջողվել, քանի որ ԲՀԿ-ից պատգամավորները չեն պատասխանել զանգերին: Իսկ պատգամավոր Ստեփան Մարգարյանը շատ անորոշ պատասխան է տվել ՙՎարչապետի թեկնածության շուրջ նախագահի հետ խորհրդակցությունը սահմանադրական նորմ է՚: ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունում ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն, ԲՀԿ-ից պատգամավորների նման լռությունը պայմանավորված է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից ՙվետոյով՚, ով արգելել է նրանց խոսել վարչապետի հրաժարականի թեմայով: Իսկ այն պատգամավորները, ովքեր անզգուշաբար ՙհամարձակվել են՚ իրենց կարծիքը հայտնել այդ առնչությամբ, ՙպատժվել են՚: Այնուամենայնիվ, նույն աղբյուրների համաձայն, ՙԲարգավաճ Հայաստանը՚ խորհրդակցության համար կգնա նախագահական նստավայր:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles