Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը բանակցել են Հաագայում միջուկային անվտանգությանը նվիրված գագաթնաժողովի շրջանակում: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ընդ որում նա հարց է տվել, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն իսկապես մտադիր են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ ուղի գտնել: «Ինչպե՞ս կարելի է պայմանավորվել մարդկանց հետ, ում չես վստահում», - ամփոփել է նա
↧