Ադրբեջանական ՙՂարաբաղ՚ ֆուտբոլային ակումբը մտադիր է բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ-ին` Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի ՙՊիաստա՚-ՙՂարաբաղ՚ ֆուտբոլային հանդիպման ժամանակ մարզադաշտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը բերելու համար:
Ինչպես հաղորդում է vesti.az կայքը, ՙՊիաստա՚-ՙՂարաբաղ՚ հանդիպման ժամանակ տրիբունաներում հայտնված ԼՂՀ դրոշը հանվել է միայն այն ժամանակ, երբ տան տերերը խփել են հաղթական երկրորդ գնդակը: Նշվում է, որ հարցը կարող է քննարկման դրվել ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեում:
Նշենք, որ ՈՒԵՖԱ-ին Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի ՙՊիաստա՚-ՙՂարաբաղ՚ պատասխան խաղն ավարտվել է 2-1 հաշվով` հօգուտ լեհական ակումբի: