Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՙՎճարում ենք 100 դրամ՚ շարժումը դատապարտում է թիվ 67 երթուղին սպասարկող վարորդի դանակահարության հետ կապված միջադեպը

$
0
0

 Այսօր մամուլում տարածվել էր տեղեկություն այն մասին, որ ուղեվարձի պատճառով տեղի է ունեցել վիճաբանություն ք. Երևանի ՙԱրարատ՚ կինոթատրոնի հարևանությամբ 23 74 Տ թիվ 67 երթուղին սպասարկող վարորդի և ուղևորի միջև, որ ավարտվել է ուղևորի կողմից դանակահարությամբ՝ վարորդին հասցնելով ոչ խիստ մարմնական վնասվածք թևի հատվածում/ ոստիկանությունը դեռ պաշտոնապես չի արձագանքել/:

 ՙՎճարում ենք 100 դրամ՚ շարժման մասնակիցները դատապարտում են որևէ տեսակի բռնություն, վիրավորանք կամ այլ անօրինական քայլ, որն ուղղված կլինի այլ քաղաքացիների, ոստիկանների կամ որևէ այլ մարդու դեմ: ՙՊահանջում ենք, որպեսզի ՀՀ ոստիկանությունը արագ բացահայտի և պատասխանատվության ենթարկի բոլոր մեղավոր կողմերին: Միաժամանակ անթույլատրելի կհամարենք, եթե ոստիկանությունն օգտագործի սույն միջադեպը տրանսպորտային կանգառներում իրենց խաղաղ բողոքի իրավունքն իրացնող քաղաքացիների գործունեությունը սահմանափակելու համար:  Մենք` ՀՀ քաղաքացիներս, Երևանի բնակիչներս, հիմք ընդունելով իրավունքի գերակայության ու սահմանադրականության սկզբունքները և, առաջնորդվելով բացառապես խաղաղ ու ոչ բռնի պայքարի սկզբունքներով, բոլոր մասնակիցներին կրկին անգամ հիշեցնում ենք, որ տրանսպորտի թանկացման դեմ մեր պայքարը կրում է խաղաղ բնույթ և ընթանում է իրավունքի գերակայության շրջանականերում, ուստի կոչ ենք անում բոլորին գործել միմիայն իրավունքի ու քաղաքացիականության սահմաններում՝ հարգելով միմյանց իրավունքները և ազատությունները՚,- ասվում է շարժման հայտարարության մեջ: 


Նշենք, որ հուլիսի 20-ից տրանսպորտային միջոցների վարորդների և ՙՎճարում ենք 100 դրամ՚ շարժման ակտիվիստների միջև բազմաթիվ ընդհարումներ են տեղի ունեցել, մասնավորապես`վարորդներն անպարկեշտ արտահայտություններ են արել նրանց հասցեին, ովքեր հրաժարվել են 150 դրամ վճարել, երբեմն նույնիսկ կոշտ միջոցների են դիմել և փորձել գործիքներով հարվածել ուղևորներին: Իսկ վարորդները գանգատվում, են, որ ստեղծված իրավիճակի պատճառով նրանց նյարդերը տեղի են տալիս, ինչի հետևանքով կարող են վթարներ տեղի ունենալ: Այսպես`այսօր N22 երթուղային տաքսիի վարորդներից մեկը կորցրել է գիտակցությունը և հոսպիտալացվել:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles