Գերմանական «TÜV Rheinland» միջազգային հեղինակավոր ընկերությունն արդեն հինգերորդ տարին անընդմեջ իրականացրեց հերթական տարեկան աուդիտ` ստուգելու Ամերիաբանկի գործունեության համապատասխանությունը ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, «TÜV Rheinland» -ի աուդիտորը`Մարկ Զեյնունը, ով հանդիսանում է ընկերության հայաստանյան և լիբանանյան տնօրենը, բարձր գնահատեց 2013թվականին Ամերիաբանկի կողմից իրականացրած ծրագրերը` ուղղված Որակի կառավարման համակարգի կատարելագործմանն ու զարգացմանը և վերահաստատեց Բանկի գործունեության համապատասխանությունը ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին:
Ինովացիաների և որակի բաժնի ղեկավար Արթուր Համբարձումյանը նշեց. «Անցած մեկ տարվա ընթացքում Բանկի կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված էին ներդրված Որակի կառավարման համակարգի կատարելագործմանը և զարգացմանը: Մասնավորապես վերանայվել և կատարելագործվել են մանրածախ վարկավորման բիզնես գործընթացները` շեշտը դնելով հաճախորդներին արագ և բորձրորակ սպասարկելու վրա, մեծածավալ աշխատանքներ են կատարվել գործընթացների ավտոմատացման ուղղությամբ, մշակվել և ներդրվել են մի շարք նոր ծառայություններ, ինչպես նաև իրականացվել է շուրջ 160 բարելավում գործող գործընթացներում և համակարգերում: Այս ամենը վկայում է, որ Ամերիաբանկը չի սահմանափակվում միայն ISO 9001:2008 ստանդարտով պահանջվող նվազագույն միջոցառումների իրականացմամբ, այլ ներդնում է այնպիսի գործիքներ և կիրառում այնպիսի մեթոդներ, որոնք բխում են Բանկի ռազմավարական պլանով նախատեսված զարգացման նպատակներից և կորպորատիվ կառավարման սկզբունքներից»:
Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը հաճախորդներինտրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ, բանկային լուիծումների հալալիր հաշիվների տեսքով: 2011 թվականի նոյեմբերից Ամերիաբանկի մաժորիտար բաժնետերն է Ամերիա Գրուպ CY Ltd-ն, 99.99% մասնաբաժնով: