Էլեկտրոնային փոստի հայկական օգտատերերին ՀՀ պետական մարմինների, այդ թվում ԱԱԾ անունից կեղծ էլեկտրոնային նամակներ են ուղարկվում, որոնցում պատմվում է իրականում տեղի չունեցող դեպքերի և միջադեպերի մասին, նախազգուշացնում է ԱԱԾ-ն:
ԱԱԾ համաձայն, անհայտ անձանց կողմից կիրառվող այդ պրակտիկան հանցավոր նպատակներ է հետապնդում: «Այդ նամակներում առաջարկվում է ներբեռնել եւ համակարգչում տեղադրել իբր անվտանգության մակարդակը բարձրացնող ծրագրեր, որոնք փաստացի պարունակում են վիրուսներ: Համակարգչում համապատասխան հակավիրուսային ծրագրեր չունենալու դեպքում, նմանատիպ վնասաբեր ծրագրերը իրական վտանգ են պարունակում համակարգչի պաշտպանվածության մակարդակը թուլացնելու եւ նրանում առկա տեղեկատվությանը ապօրինի տիրանալու համար», - ասվում է ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդագրությունում:
ՀՀ ԱԱԾ էլեկտրոնային փոստարկղերի օգտատերերին առաջարկվում է նմանատիպ նամակներ ստանալու դեպքում ոչնչացնել դրանք: