Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Մի խումբ երիտասարդներ ակցիա են անցկացրել ՙՀայկական ժամանակի՚ և ՙ1in.am՚-ի խմբագրությունների դիմաց

$
0
0

 Մի խումբ երիտասարդներ այսօր ակցիա են անցկացրել ՙՀայկական ժամանակի՚ և ՙ1in.am՚-ի խմբագրությունների դիմաց:

Երիտասարդության ներկայացուցիչները ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի խմբագրության դիմաց վանկարկել են ՙԴհոլ, դհոլ, դհոլ՚: Նրանցից մի քանիսը դհոլ էին նվագում, ևս մի քանի հոգի ձեռքներին ունեին փուչիկներ: 

Իսկ ՙ1in.am՚-ի խմբագրության դիմաց նրանք վանկարկել են ՙԲանակից փախած դհոլներ՚`ակնարկելով, որ պորտալի խմբագիր Արման Բաբաջանյանը  չի ծառայել բանակում:  
Ակցիայի մասնակիցները հավաստիացրել են, որ որևէ պատվեր չեն ստացել, ցույց են արել սեփական հայեցողությամբ`միաժամանակ դժվարանալով ասել, թե հատկապես ինչ նպատակով:

Նշենք, որ նրանց ուղեկցում էր ՙԿենտրոն՚ հեռուստաընկերության օպերատորը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles