Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ոչ իշխանական խորհրդարանական խմբակցությունները ՙԴեմ եմ՚ նախաձեռնության անդամների հետ քննարկել են կազմակերպչական հարցեր

$
0
0

 ՙԴեմ եմ՚ քաղաքացիական նախաձեռնության անդամները մարտի 14-ին ՀՀ խորհրդարանում հանդիպել են ոչ իշխանական 4 խմբակցությունների ներկայացուցիչների հետ`կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ մարտի 22-ի հանրահավաքի հետ կապված հարցերի քննարկման նպատակով:

Հանդիպումն ընթացել է դռնփակ: Ակտիվիստներից բացի, հանդիպմանը մասնակցել են ԱԺ ԲՀԿ խմբակցությունից Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը, ՀԱԿ խմբակցությունից` Լևոն Զուրաբյանը, ՙԺառանգություն՚ խմբակցությունից` Ռուբեն Հակոբյանը և Թևան Պողոսյանը, ՀՅԴ խմբակցությունից` Արմեն Ռուստամյանը և Արծվիկ Մինասյանը:

Նախաձեռնության ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը հանդիպումից հետո լրագրողներին հաղորդել է, որ հանրահավաքը տեղի է ունենալու 4 խմբակցությունների մասնակցությամբ: Ըստ որում, նա նշել է, որ խոսքը չի վերաբերում քաղաքական համատեքստում աշխատանքին: ՙՄենք շարունակում ենք մեր պայքարը քաղաքացիական հատվածում, իսկ քաղաքական ուժերը կարող եմ աջակցել կամ չաջակցել մեզ: Մենք համագործակցում ենք հստակ խնդրի շուրջ` կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի վերացման՚,- ասել է Գորգիսյանը: Ակտիվիստ Դավիթ Մանուկյանն իր հերթին հայտարարել է, որ խորհրդարանական խմբակցությունները քաղաքացիների ներկայացուցիչներն են օրենսդիր մարմնում, քանի որ բողոք արտահայտելու հարթակ է ոչ միայն փողոցը, այլ նաև քաղաքական ամբիոնը: Ակտիվիստները ընդգծել են, որ իրենց հետագա գործողությունները կախված կլինեն Սահմանադրական դատարանի մարտի 28-ի որոշումից:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles