Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Երթուղային տաքսիի դանակահարված վարորդը վիրահատվել է, նրա առողջական վիճակը բավարար է

$
0
0

 N 67 երթուղային տաքսիի վարորդը, ով վիրավորվել է ուսից և տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն, վիրահատվել է, նրա առողջական վիճակը բավարար է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է բուժկենտրոնի մամլո քարտուղար Շուշան Հունանյանը:


Նրա խոսքով, տուժածն արդեն գտնվում է բաժանմունքում, և մի քանի օրից դուրս կգրվի: Մինչև հիվանդանոց տեղափոխվելը նա շատ արյուն է կորցրել:


Նշենք, որ 1980 թ. ծնված  N 67 երթուղային տաքսիի վարորդ Ալեքսան Ղազարյանն ուղևորներից մեկի կողմից դանակահարվել էր ձախ ուսից: Սակայն, ինչպես հաղորդում է ՙՔաղաքացիական հասարակության ինստիտուտ՚ հասարակական կազմակերպությունը`վկայակոչելով միջադեպի ականատեսներին, դանակահարությունը սադրանք է եղել:

Ինչպես կազմակերպության ներկայացուցիչներին պատմել են միջադեպի ականատեսները, վարորդին դանակահարել է մոտ 50 տարեկան տղամարդ: Ականատեսի վկայությամբ, նա վճարել է 100 դրամ, վարորդը նորմալ է  ընդունել դա, սակայն ուղևորն սկսել է վիրավորել վերջինիս և կռիվ հրահրել: Վարորդը կոչ է արել նրան հեռանալ ու նստել ավտոմեքենան, սակայն տղամարդը մոտեցել է նրան և դանակով վնասել ձախ ձեռքը:


Նշենք, որ հուլիսի 20-ից տրանսպորտային միջոցների վարորդների և ՙՎճարում ենք 100 դրամ՚ շարժման ակտիվիստների միջև բազմաթիվ ընդհարումներ են տեղի ունեցել, մասնավորապես`վարորդներն անպարկեշտ արտահայտություններ են արել նրանց հասցեին, ովքեր հրաժարվել են 150 դրամ վճարել, երբեմն նույնիսկ կոշտ միջոցների են դիմել և փորձել գործիքներով հարվածել ուղևորներին: Իսկ վարորդները գանգատվում, են, որ ստեղծված իրավիճակի պատճառով նրանց նյարդերը տեղի են տալիս, ինչի հետևանքով կարող են վթարներ տեղի ունենալ: Այսպես`այսօր N22 երթուղային տաքսիի վարորդներից մեկը կորցրել է գիտակցությունը և հոսպիտալացվել:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles