Մարտի 8-ին Երևան Մոլ առևտրի կենտրոնում տեղի ունեցավ Ամերիաբանկի «Արշակունյաց» մասնաճյուղի բացման արարողությունը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, միջոցառման ընթացքում հանրությանը ներկայացվեց մասնաճյուղում հասանելի նոր` Express Banking ծառայությունը, ինչպես նաև անցկացվեց խաղարկություն, որի հաղթողները ստացան մրցանակներ Ամերիաբանկի կողմից. 1-ին տեղը գրավողը` iPad Air պլանշետ, 2-րդ տեղը գրավողը` 100 հազար դրամ արժողությամբ նվեր-քարտ, իսկ 3-րդ տեղը գրավողը ` 50 հազար դրամ արժողությամբ նվեր-քարտ:
Աղբյուրի համաձայն, Ամերիաբանկը բացեց իր հերթական մասնաճյուղը Երևան քաղաքում (հասցե` ք. Երևան, Արշակունյաց 34/3): Իր գործունեությունը ծավալելով առևտրային մեծ կենտրոնում` մասնաճյուղը հաճախորդների համար առավելագույն հարմարավետություն ապահովելու նպատակով` աշխատելու է հատուկ գրաֆիկով` շաբաթական 7 օր, ժամը 10:00-ից մինչև ժամը 22-ը: Նորաբաց մասնաճյուղում գործում է Express banking ծառայությունը, որի համար տեղադրված են ինքնասպասարկման սարքավորումներ:
Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները:
Բոլոր այն
իրավաբանական
և
ֆիզիկական
անձինք, որոնք 2014թ. մարտի 8-ից
մինչև 2014թ. հունիսի 8-ն
ընկած
ժամանակահատվածում
հաշիվ
կբացեն
և
կսպասարկվեն
Ամերիաբանկի
նորաբաց «Արշակունյաց» մասնաճյուղում, կօգտվեն
արտոնյալ
պայմաններով
մի
շարք
ծառայություններից, մասնավորապես. նոր
ֆիզիկական
անձի
հաշվի
անվճար
բացում`անկախ
արժույթի
տեսակից
և
անվճար
միացում
Ինտերնետ
Բանկինգ
համակարգին, Նոր
ֆիզիկական
անձ
հաճախորդներին
կտրամադրվի Arca, Visa Electron կամ Maestro պլաստիկ
քարտեր
անվճար՝
զեղչելով
առաջին
տարվա
սպասարկման
վճարը: Եթե
հաճախորդը
ցանկանա
ձեռք
բերել Visa/Master Gold կամ Platinum քարտատեսակ՝
սահմանել 50% զեղչ
առաջին
տարվա
սպասարկման
համար, Նոր իրավաբանական
անձի
հաշիվ
բացելու
դեպքում` կազմակերպության 3 ղեկավարներին
կտրամադրվի
վարկային
քարտ` 1 տարվա
անվճար
սպասարկմամբ: Քարտի
տեսակը
որոշվում
է
վարկային
սահմանաչափից
ելնելով` ըստ
սահմանված
պայմանների, Business քարտի
տրամադրում` 1 տարվա
անվճար
սպասարկմամբ, Բանկ-հաճախորդ
կամ
Ինտերնետ
Բանկինգ (մինչև
երկու
օգտագործող) համակարգի
տրամադրում` 1 տարվա
անվճար
սպասարկմամբ:
Ինչպես նաև «Երևան
Մոլ» առևտրային
կենտրոնի
բոլոր
աշխատակիցներին
և «Երևան
Մոլ»-ի
խանութների
բոլոր
աշխատակիցներին
կտրամադրվի
տարեկան 18% տոկոսադրույքով
վարկային
գիծ` յուրաքանչյուրին
զուտ
աշխատավարձի
քառապատիկի
չափով: Աշխատավարձային
քարտերը
կտրամադրվեն
առաջին
տարվա
համար
առանց
սպասարկման
վճարի։
Նշվում է, որ Ամերիաբանկը
մասնաճյուղերի
տեխնիկական
բարձր
հագեցվածությունն
ու
սպասարկման
որակը
համարելով
գլխավոր
պայման
մասնաճյուղերի
գործունեության
համար`«Արշակունյաց» մասնաճյուղում
ևս
ներդրել
է
առաջադեմ
ու
ժամանակակից
տեխնիկական
միջոցներ: Կապը
Բանկի
գլխամասային
գրասենյակի
հետ, ինչպես
և
մյուս
մասնաճյուղերում, ապահովված
է online ռեժիմով: Իսկ մասնաճյուղն
իր
հարմարավետ
դիրքի, ժամանակակից
տեխնիկական
հագեցվածության, աշխատանքային
երկար
ժամերի
և
պրոֆեսիոնալ
անձնակազմի
միջոցով
կապահովի
հաճախորդների
սպասարկման
համար
բարենպաստ
պայմաններ:
Նշենք, որ Ամերիաբանկը ունիվերսալ բանկ է և ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ է տրամադրում` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: 2011 թվականի նոյեմբերից բանկի մաժորիտար բաժնետերն է Ամերիա Խումբը, որի մասնաբաժինը կազմում է 99.99%: