Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Գեորգի Թարխան-Մոուրավի: Ղրիմի շուրջ դիմակայությունը միայն կարագացնի Ուկրաինայի եվրաինտեգրումը

$
0
0

 Կարելի՞ է այսօր խոսել Ղրիմում հարավօսական սցենարը կրկնելու Կրեմլի փորձի մասին: Ինչպե՞ս է դա արտահայտվում և ինչպիսի՞ն են դրա հեռանկարները:

 

Մոսկվայի կողմից Ղրիմում և Հարավային Օսիայում կիրառվող մեթոդներում կա անտարակուսելի նմանություն: Դրանց թվում է նպատակաուղղվածությունը տարածաշրջանի պաշտոնական-իրավական կարգավիճակի փոփոխմանը, ռուսական ԶԼՄ-ների համատարած սուտն ու քարոզչությունը, ռուսական զինված ուժերի գաղտնի մուտքը տարածաշրջան և դրանց առկայության հերքումը: Այդ ամենն ուղեկցվում է միջազգային իրավունքի նորմերի անտեսմամբ և արտաքին քաղաքականության երկակի ստանդարտներով, ՌԴ անձնագրերի տրամադրմամբ` որպես մարտավարական քայլ: Ի դեպ, զուգահեռները միշտ հնարավոր են և միշտ պայմանական, նույնիսկ` խաբուսիկ: Միևնույն ժամանակ կան նաև էական տարբերություններ Ռուսաստանի նպատակների և մոտեցումների, Ուկրաինայում և Ղրիմում առկա իրավիճակի առնչությամբ: Տարբեր են թե Ուկրաինայի իշխանությունների գործողությունները,  թե Արևմուտքի արձագանքը: Եթե Հարավային Օսիան Ռուսաստանի համար կարևոր է, ավելի շուտ, որպես ռազմական պլացդարմ և Վրաստանի նկատմամբ ազդեցության լծակ, ապա Ռուսաստանում Ղրիմի նկատմամբ ուժեղ կարոտախտ է զգացվում, և Մոսկվան լրջորեն դիտարկում է դրա միացման հեռանկարը: Կարևոր է նաև նշել Ռուսաստանում վատթարացող վիճակից բնակչության ուշադրությունը շեղելու աճող պահանջը, ինչպես նաև Պուտինի անձի ավելի զգալի դարձող անհամարժեքությունը, նրա կողմից սեփական երկրի տևական շահերի անտեսումը:

 

Մի կողմ թողնելով տեղեկատվական պատերազմը` Ձեր կարծիքով, այսօր իրականում ի՞նչ է տեղի ունենում Ուկրաինայի շուրջ:

 

Արևմուտքի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական և ռազմավարական շահերի բախումն Ուկրաինայում ակնհայտ է: Ընդ որում հատկապես պետք է ընդգծել, որ աշխարհաքաղաքական և ռազմավարական առումով Ուկրաինան Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր է, քան` արևեմտյան հանրության համար: Դրան գումարած` առկա է Ուկրաինայի զարգացման երկու տեսլականների բախում` դեպի Արևմուտքի հետ ինտեգրում կամ դեպի միացում Եվրասիական նախագծին և «ինքնիշխանե ժողովրդավարություն` նման ռուսական ժողովրդավարությանը: Տեղի է ունենում նաև ազդեցության տարբեր մոդուսների բախում Ուկրաինայում, մասնավորապես` Արևմուտքի ՙմեղմ՚ ուժի և չափավոր արժեքային մոտեցման և Ռուսաստանի առավելապես ՙկոշտ՚ ուժի միջև: Այդ ամենն ուղեկցվում է Մոսկվայի կողմից միջազգային իրավունքի  անտեսմամբ այն դեպքում, երբ դրան հետևելը ձեռնտու չէ, և` զրոյական գումարով խաղի տերմիններով իրադարձությունների մեկնաբանմամբ:

 

Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները դատապարտող արևմտյան քաղաքական գործիչների և դիվանագետների գրեթե բոլոր հայտարարությունները, բացառությամբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի գնահատականների, ըստ էության, անվճռական և անարդյունավետ են: Ձեր կարծիքով, որո՞նք  են նման պասսիվության պատճառները:

 

Ինչպես հաճախ է լինում, ԱՄՆ քաղաքական գործիչներն ավելի սկզբունքային և հստակ դիրորոշմամբ են հանդես գալիս, խոսքը վերաբերում է ոչ միայն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի գնահատականներին: Ուկրաինայի և Ղրիմի շուրջ իրադարձությունների առնչությամբ Բարաք Օբամայի գնահատականները ևս բավականին կոշտ էին: Այնուամենայնիվ, ոչ բոլոր եվրոպացի քաղաքական գործիչներն են անվճռական եղել իրենց հայտարարություններում, տկն. Մերկելը շատ կոշտ է արտահայտնվել Պուտինի և նրա քաղաքականության առնչությամբ: Ըստ որում, ցանկացած գնահատական չի կարող առանձնապես արդյունավետ լինել, եթե դրանց հետևում արդյունավետ գործողությունների սպառնալիք չկա: Իսկ տվյալ դեպքում ԱՄՆ-ը և որոշ այլ երկրներ արդեն սկսել են որոշակի գործողություններ իրականացնել,և ,ամենայն հավանականությամբ, ԵՄ-ն նույնպես որոշակի քայլեր կձեռնարկի`տնտեսական պատժամիջոցների և մի շարք ուղղություներով Ռուսաստանի հետ համագործակցության սառեցման տեսքով: Ինչ վերաբերում է քաղաքական շատ գործիչների, հատկապես`եվրոպացի, զգուշավորության պատճառներներին, հարկավոր է հիշել Եվրոպայում տնտեսական փխրուն իրավիճակի, էներգակիրների ռուսական մատակարարումների և շուկայի հետ սերտ կապի ու եվրոպական մայրցամաքի տնտեսությունների սկսված առողջացումը հետ շրջելու վախի մասին: Միաժամանակ Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների սպառնալիքն արդեն իր լուման է ներդրել ռուբլու և ռուսական բաժնետոմսերի արժեզրկման գործում, և սա դեռ վերջը չէ:

 

Հաշվի առնելով ուկրաինական նոր իշխանության հետ բանակցություններ վարելուց Մոսկվայի հրաժարվելը`այսօր Կիևը փաստորեն զրկված է ձայնից Արևմուտքի և ՌԴ դիմակայությունում: Կարո՞ղ է արդյոք դա Ուկրաինայի համար դիվանագիտական պատերազմի ռազմական զարգացման մեկնակետ հանդիսանալ:

 

Արևմուտքի և ՌԴ դիմակայությունում ուղղակի ռազմական դիմակայությունը հազիվ թե հավանական է, սակայն Արևմուտքը, անկասկած, Ուկրաինային, այնուամենայնիվ, զգալի ռազմական աջակցություն կցուցաբերի: Եվ այդ ամենը կուղեկցվի միայն Ուկրաինայի մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացների արագացմամբ: Աշխարհակարգում, վաղ թե ուշ, կարող է և նոր ստատուս-քվո առաջանալ, սակայն մենք առայժմ ապրում ենք բավականին դինամիկ ժամանակներ, հետևաբար, նոր ստատուս-քվոյի մասին այսօր կարելի է  խոսել միայն պայմանականորեն կամ ինչ-որ յուրահատուկ շրջանակներում:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի շուրջ ստեղծվող իրավիճակի հնարավոր հետևանքներին,   երկիրն, ամենայն հավանականությամբ, կհաղթահարի հիմնական էկզիստենցիալ մարտահրավերները, իսկ ահա Ղրիմի կարգավիճակը, ըստ երևույթին, խնդրահարույց կմնա երկար ժամանակ: Սակայն Ռուսաստանն ու Պուտինը, մասնավորապես, միշտ կանխատեսելի չեն, և այդ լույսի ներքո դժվար է որոշակիորեն ասել, թե Մոսկվան ինչպես կվարվի Արևելյան Ուկրաինայում և` ընդհանրապես:

 

Հետխորհրդային տարածությունում ազդեցության փաստացի վերականգնման նախագծից Մոսկվայի հրաժարվելն արդյո՞ք անմիջապես ռուսական տարածքում արևմտյան և թուրքական ապաինտեգրացիոն նախագծերի իրականացման խթան չի հանդիսանա:

 

Կարծում եմ`ապաինտեգրման գործընթացներ Ռուսաստանում արդեն սկսվել են`անկախ Մոսկվայի դիրքորոշումից:Իսկ միթե՞, օրինակ, Չեչնիայում, ռուսական օրենքները լիարժեք են գործում: Կամ նայեք նույն իրավիճակին Հեռավոր Արևելքում: Եվ այս ամենը տեղի է ունենում Ռուսաստանում վատթարացող ժողովրդագրական վիճակի, էթնիկ ազգայնականության աճի պայմաններում: Իսկ հիմա պատկերացրեք էներգակիրների գների սպասվող անկումը`թեկուզ նույն թերթաքարային հեղափոխության պատճառով, և հավանական տնտեսական այլ անհաջողությունները: Ինչ վերաբերում է Ռուսաստանի տարածքում արևմտյան ապաինտեգրացիոն նախագծերին,  Արևմուտքը հազիվ թե ձգտում է Ռուսաստանի ապաինտեգրմանը: Իսկ Թուրքիան բավականին բարդ ժամանակներ է թևակոխում, բացի այդ, բավականաչափ ռեսուրսներ չունի նման լուրջ նախագծի իրականացման համար: Այս առումով ապաինտեգրման ռիսկեր ավելի շուտ գոյություն ունեն Ռուսաստանի ներսում, ինչպես նաև բխում են երկրի հարավ-արևելքից:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles