Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ամերիաբանկի Visa քարտերի քարտապանները հնարավորություն կստանան մասնակցելու Բրազիլիայում կայանալիք 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը

$
0
0

 FIFA World Cup Brazil TM-ը Visa վճարային համակարգի աջակցությամբ, 2014 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ, հանդես է գալիս հատուկ առաջարկով. միայն Ամերիաբանկի Visa քարտերով կատարելով անկանխիկ վճարումներ, քարտապանները հնարավորություն  կստանան մասնակցելու Բրազիլիայում կայանալիք 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, Ամերիաբանկը կազմակերպում է խաղարկություն իր  Visa  քարտապանների համար,որոնք ս.թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ Visa քարտերով կկատարեն առնվազն 200,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթով անկանխիկ վճարումներ (բացառությամբ`կոմունալ վճարումները և քարտից քարտ փոխանցումները):   200,000 ՀՀ դրամ նվազագույն շեմը կարող է ապահովվել և' կուտակային, և' միանվագ եղանակով: 

 

Աղբյուրի համաձայն, խաղարկությունը տեղի կունենա 2 փուլով, մասնավորապես,  2-րդ փուլին` վիճակահանությանը, կմասնակցի  առավելագույն քանակությամբ գործարքներ իրականացրած 300 քարտապան: Խաղարկվելու է երկու ուղեգիր`յուրաքանչյուրը երկու անձի համար, ինչպես նաև` Visa-ի և FIFA-ի ապրանքանիշով մոտ 300 այլ մրցանակ:

Լինկ - http://ameriabank.am/userfiles/file/FIFA_Campaign_Terms_arm.pdf

 

Խաղարկության արդյունքում` Ամերիաբանկի այն քարտապանը, ում անունն առաջինը դուրս կբերվի վիճակահանության արկղից, հնարավորություն կունենա մասնակցելու ս.թ. հունիսի 16-ից մինչև 19-ը  Ֆորտալեզայում կայանալիք ֆուտբոլային խաղին: Երկրորդ քարտապանը կմասնակցի ս.թ. հունիսի 30-ից մինչև հուլիսի 3-ը Սալվադորում կայանալիք ֆուտբոլային խաղին: Խաղարկության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարելի է  ծանոթանալ Ամերիաբանկի կայքում և բանկի ֆեյսբուքյան էջում:

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2011 թվականի նոյեմբերից որպես բանկի մեծամասնական բաժնետեր հանդես է գալիս Ամերիա Գրուպ CY Ltd.կապիտալում 99,99% մասնակցությամբ:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles