Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Սվիտալսկի. Հայաստանի ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման շուրջ բանակցությունները շարունակվում են

$
0
0
Արմինֆո.Նախորդ տարվա վերջին ամիսը բավականին հաջող էր ընտրողների տեխնիկական նույնականացման իրագործման առումով: Հունվարի 24-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ ներկայացուցիչ Պյոտր Սվիտալսկին:   Նրա ասելով, այդ ծրագրի իրագործման առաքելությունն ստանձնել է ՄԱԿ զարգացման ծրագիրը, իսկ ԵՄ, ԱՄՆ, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի տրամադրած դոնորային միջոցները Հայաստանի կառավարւոթյունը դրել էր մեկ զամբյուղում` այդ բարդ գործընթացը պատշաճ իրականացնելու նպատակով: Նրա ասելով, Հայաստանի կառավարության գործընկերները կառուցողական մոտեցում են դրսևորել և անհրաժեշտ աջակցություն տրամադրել այդ ուղղությամբ: «Հուսով ենք, որ ընտրողների նույնականացման տեխնոլոգիաները շուտով կհասնեն Հայաստան, և արդեն փետրվարին կփորձարկվեն: ՄԱԿԶԾ ներկայացուցիչներն իրենցից կախված ամեն ինչ անում են` մինչև ընտրությունների օրը, ապրիլի 2-ն ամեն ինչ նախապատրաստելու համար: Տեղամասերում տեսախցկների տեղադրման շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են», - ասել է Սվիտալսկին: Ընդ որում, նա հավելել է, որ տեսախցիկների տեղադրման պատրաստակամություն հայտնած կազմակերպությունը ներկայացրել է բարդ պարամետրեր և պայմաններ, որոնք տարբերվում են եղած միջոցներից:   Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, թե, որպես լավատես, համոզված է, որ չնայած սեղմ ժամկետին, այնուամենայնիվ, կհաջողվի խելամիտ փոխզիջման հասնել այդ հարցի շուրջ: «Որքան տեղյակ եմ, վերջին օրերին կայացել են այդ հարցի շուրջ բավականին ինտենսիվ բանակցություններ, և ձեռք է բերվել աշխատանքայիյն փոխհամաձայնություն: Ես բարձր եմ գնահատում այն փաստը, որ կողմերը փորձում են լուծում գտնել: Ես կարծում եմ, որ հնարավոր է գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի լինի բոլոր կողմերի համար` չնայած սահմանափակ ժամանակին: Հուսով եմ, որ լուծումը կգտնվի արդեն մինչև այս շաբաթվա վերջը», - նշել է Սվիտալսկին: Ընդ որում, նա հավելել է, որ, ԵՄ և Հայաստանի կառավարության միջև պայմանավորվածության համաձայն, հանրապետությունում իրագործվող ԵՄ բոլոր ծրագրերն ազատված են ԱԱՀ-ից, և հույս է հայտնել, որ դա կվերաբերվի նաև այդ հարցին, քանի որ եվրոպական կողմը նախագծի դոնորներից մեկն է:   Հիշեցնենք, որ բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման մասին դրույթն ամրագրված է նոր Ընտրական օրենսգրքում, որն ընդունվել է ընդդիմության և իշխանության միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում: Այդուհանդերձ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը չի բացառել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում կարող են չլինել տեսախցիկներ, քանի որ դեռ չի գտնվել այն կազմակերպությունը, որը կիրականացնի տեխնիկական վերահսկողության համակարգի ծրագրավորում և տեղադրում:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles