Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Կանխատեսում. 7% շեմը հաղթահարելու «Ելք» դաշինքի շանսերը շատ ավելի բարձր են, քան Սեյրան Օհանյանի դաշինքինը

$
0
0
Արմինֆո.Առաջիկա խորհրդարանական ընտրություններում 7% շեմը հաղթահարելու «Ելք» դաշինքի շանսերը շատ ավելի բարձր են, քան Սեյրան Օհանյանի դաշինքինը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:  «Կարծում եմ, որ «Ելքը» առնվազն խորհրդարան անցնելու նվազագույն շեմը, այնուամենայնիվ, կհաղթահարի: Հիշյալ դաշինքը բաղկացած է «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» համեմատաբար «մաքուր» կուսակցություններից և դրական իմիջ ունի ընտրազանգվածի աչքում»,- նշել է նա:   Ըստ որում, բոլոր այդ քաղաքական գործիչները փորձում են 2003-2004 թթ.-ից Հայաստանի քաղաքական համակարգում ավանդաբար գոյություն ունեցող արևմտամետ ընդդիմության տեղ զբաղեցնելու իրավունք վերապահել իրենց: Մինասյանի կարծիքով, դա նույնպես լրացուցիչ շանսեր է տալիս «Ելք» դաշիքնին:  «Նույնը չեմ կարող ասել ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանի, նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի և Հայաստանի դեմոկրատական կուսակցությա առաջնորդ Արամ Սարգսյանի մասնակցությամբ ներկայումս ստեղծվող Սեյրան Օհանյանի դաշինքի մասին»,- նշել է նա:   Քաղաքագետը գտնում է, որ Սեյրան Օհանյանը և Վարդան Օսկանյանը, իհարկե, փորձառու քաղաքական գործիչներ են, երկու գործիչներն էլ ակտիվ մասնակցություն են ունեցել իշխանական կառույցներում, ինչը նրանց անվան հետ է կապում Հայաստանի և ներկայիս իշխանությունների շատ խնդիրներ: Այս գործոնն էլ, Մինասյանի կարծիքով, Սեյրան Օհանյանի դաշինքի խորհրդարանական հեռանկարներին որոշ կասկածանքով վերաբերելու հիմնական պատճառ է հանդիսանում:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles