Արմինֆո.
ՀՀ փոխարտգործնախարարը կոչ է արել արմատական փոփոխություններ չսպասել Հայոց ցեղասպանության և Ղարաբաղի առնչությամբ ԱՄՆ քաղաքականությունում 45-րդ նախագահի պաշտոնամուտից հետո: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Ինչպես պարզաբանել է Քոչարյանը, ընդունված պրակտիկայի համաձայն՝ ԱՄՆ նախագահի պաշտոնամուտին պատվիրակություններ չեն հրավիրվում: Արարողությանը, որպես կանոն, ներկա են գտնվում հիմնականում դեսպանները: Ինչ վերաբերում է Սպիտակ տան ղեկավարի փոփոխությունից հետո ԱՄՆ քաղաքականությունից սպասումներին, ապա, ինչպես նշել է փոխնախարարը, ԱՄՆ կայուն պետություն է՝ կայացած ինստիտուտներով: «Նախագահի անձից, իհարկե, նույնպես շատ բան է կախված, սակայն, այնուամենայնիվ, արմատական փոփոխություններ ընդհանուր առմամբ դժվար է պատկերացնել: Հնարավոր է, ինչ-որ ճշգրտումներ լինեն, մասնավորապես՝ արտաքին քաղաքականությունում, ինչը շատ կարևոր է մեզ համար»,- նշել է ՀՀ փոխարտգործնախարար:
2016 թվականի նոյեմբերի 8-ի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017 թ. հունվարի 20-ին:
↧