Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության գծով ներկայացուցիչը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ակտիվացնել Հրանտ Դինքի սպանության հետաքննությանը նպատակաուղղված ջանքները

$
0
0
Արմինֆո.Թուրքիայի իշխանությունները պետք է ակտիվացնեն ջանքերը թուրքահայ լրագրող, «Ագոս » թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության պատվիրատուներին գտնելու նպատակով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին  ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, այդ մասին ասվում է ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության գծով ներկայացուցիչ Դունյա Միատովիչի հայտարարությունում:  «Ամեն տարի Դինքի սպանության տարելիցին մենք հիշում ենք նրա համարձակ հայտարարությունն իր պաշտպանություն փոքրամասնությունների իրավունքների և արժանին ենք մատուցում խաղաղության կառուցմանը նպատակաուղղված նրա հատուկ ջանքերին: Եվ մենք դա անում ենք, գիտակցելով, որ նույնիսկ տաս տարի անց ազատության մեջ են նրանք, ովքեր կանգնած են այդ սպանության հետևում: Ես Թուրքիայի իշխանություններին կոչ եմ անում ակտիվացնել ջանքերը արդարադատության հաղթանակի համար, ինչն, իր հերթին, կհանգստացնի Հրանտ Դինքի հարազատներին ու մերձավորներին, որոնց տաս տարի շարունակ տանջում է այդ հարցը: Իշխանությունները պետք է հստակ ուղերձ հղեն հասարակությանն այն մասին, որ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրողներն անպատիժ չեն մնա», - ասվում է Միատովիչի ուղերձում: Հրանտ Դինքն սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին «Ագոս» թերթի խմբագրության շենքի առջև: Մինչ սպանությունը նա իր հրապարակումներում հաղորդել էր, որ իրեն հասցեագրված սպառնալիքներն ավելի հաճախակի են դարձել, իսկ ոստիկանությունը հրաժարվում է իրեն պաշտպանել հնարավոր մահափորձից: Դինքի գործով դատավարությունն ավարտվեց միանգամայն անփառունակ: Այդպես էլ չպարզվեցին սպանության պատվիրատուները, չուսումնասիրվեցին դատարան ներկայացված որոշ փաստեր և վկայություններ: 25-րդ դատական նիստի ժամանակ, որը կայացավ 2011 թվականի հունվարի 17-ին, դատարանն ազատ արձակեց սպանության կազմակերպման համար գլխավոր կասկածյալներից մեկին` Էրհան Թունջելին: Դատարանը 22 տարի 10 ամսվա ազատազրկման դատապարտեց  Օգյուն Սամասթին, որը դարձել էր սպանության գործիք, սպանությանը մեղսակցության համար մեղադրվող  Յասին Հալալը դատապարտվեց ցմահ ազատազրկման: 2013 թվականի սպետեմբերի 17-ին դատական գործընթացը վերսկսվեց, իսկ 2015 թվականի հունվարի 19-ին գործի շծրջանակում ձերբակալվեց Ջիզրեի նախկին ոստիկանապես Էրջան Դեմիրը, սակայն քննությունն առ այսօր չի ավարտվել, իսկ պատվիրատուն չի գտնվել:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles