Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է ռուսական զինված ուժերի ներխուժումն Ուկրաինայի տարածք

$
0
0

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է ռուսական զինված ուժերի ներխուժումն անկախ Ուկրաինայի տարածք:

ՙԺամանակակից քաղաքակիրթ աշխարհում յուրաքանչյուր ժողովուրդ ազատ ինքնորոշման և ազատ կամարտահայտման իրավունք ունի, քանզի  դա է պետությունների և ազգերի խաղաղ գոյակցության և բեղմնավոր համագործակցության հիմնական նախապայմանը և միևնույն ժամանակ՝ ամենահզոր երաշխիքը:

Միջազգային իրավունքի նորմերի նման կոպիտ խախտումը հղի է  անկանխատեսելի հետևանքներով, որոնց կիզակետում կհայտնվեն ոչ միայն Ռուսաստանն ու Ուկրաինան, այլև բազմաթիվ այլ ազգեր և պետություններ:

Ազատ դեմոկրատները համարում են, որ ցանկացած ժողովրդավարական կառույց պարտավոր է իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանել Ուկրաինայի ազատ քաղաքացիների ժողովրդավարական ընտրությունը՚,-ասվում է կուսակցության հայտարարության մեջ:





Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles